17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի հետ գաղտնի բանակցում է … /վիդեո/

Արձակագիր, 2008-ին ՀԱԿ հանրահավաքների ակտիվ մասնակից Լեւոն Ջավախյանը 6 տարի անց չի մասնակցի մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին` մեկ պարզ պատճառով. չի հավատում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ըստ Henaran.am-ի զրուցակիցի, մի կողմից Տեր-Պետրոսյանը ակտիվ ընդդիմադիր է, մյուս կողմից օլիգարխների հետ բանակցությունների մեջ է:

“Ինքը Գագիկ Ծառուկյանի հետ բանակցությունների մեջ ա, գաղտնի կապի մեջ ա: Ես էդպիսի ընդդիմության կողմնակից չեմ”: Ջավախյանին ավելի հոգեհարազատ է կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող երիտասարդների շարժումը: Ընդդիմությունը մի պահանջ է դնում` իշխանափոխություն: Սակայն, արձակագրի խոսքով, պիտի խնդիր դնեն, հասնեն լուծման: 

“Երեխեքը պայքարում են կուտակայինի դեմ ու կհասնեն: Նպատակը դա է: Թե չէ տեղից վեր կենողն ասում է я призидент“,-եզրափակեց արձակագիրը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ