ՀԱԿ-ը իր գերեզմանն է փորում
Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանի համոզմամբ, Հայ ազգային կոնգրեսն իր գերեզմանն է փորում, եթե խորհրդարանում առաջարկում է մարտի 1-ի հանձնաժողով ստեղծել:
“Ստալինն ասել է. “Եթե մի գործ ուզում ես վիժեցնել, ստեղծիր հանձնաժողով»: Հիմա եթե ՀՀՇ-ն, ես իրենց որպես ՀԱԿ չեմ ընդունում, հանձնաժողով ստեղծելու առաջարկ է անում, ապա իր գերեզմանն է փորում”,- ասել է նա՝ անդրադառնալով ՀԱԿ-ի` մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Մարքսիստը նաեւ զարմացել է այն փաստից, որ խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերը միավորվել եւ համատեղ առաջարկներ են անում:
“Հայաստանում այսօր իրարամերժ ընդդիմություն է միայն “Ժառանգությունն” ու ՀԱԿ-ը, որովհետեւ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին չկանգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, իսկ ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից ի՞նչ ընդդիմություն: Իրենք հաստատ ընդդիմություն չեն, եւ եթե իշխանափոխության պահանջ դրվի, այս երկու կուսակցությունները չեն մասնակցի”,-ասաց նա: