12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտինը կարող է օգտագործել հայերին

Ուկրաինան Ռուսաստանի մեծ դարպասն էր Արևումտքի դեմ, Ռուսաստանը կորցրեցայն, իսկ Ղրիմը պատասխան էր Ուկրաինային, ավելի ճիշտ ուկրաինացի ժողովրդին և ոչ մի դեպքում Արևմուտքին: Արևմուտքը և, կարծես, Ուկրաինայի ներկայիս իշխանությունները պատրաստ էին հեղափոխության դիմաց վճարել Ղրիմով, ժողովուրդը ոչ, և նրանք դեռ այս խնդիրը պետք է լուծեն:  Ռուսաստանը Ուկրաինան կորցնելուց հետո մեծ հաշվով դրսում, իր սահմաններից դուրս կորցնելու բան չունի (Բելառուս, Հայաստան, Ղազախստան և մի քանի այլ երկրներ ռեալ կռվախնձոր դառնալու համար բավարար արժեք չեն ներկայացնում ոչ մի կողմի համար էլ, դրանք ստանալու համար Արևմուտքը ավելի շատ ռեսուրս կծախսի քան կստանա օգուտ դրանք ստանալուց հետո):  Պուտինը սկսել է Ռուսաստանի, ավելի ճիշտ` պուտինյան Ռուսաստանի, պաշտպանությունը: Նա վերլուծում է իր սխալներըՈւկրաինայի հետ կապված, ամրացնում է իր դիրքերը և պաշտպանության նորանոր տարբերակների ստեղծման ևեղածների ուժեղացման գործում չի հապաղում:  Այս համատեքստում միաժամանակ ՛՛ռուս- հայկական եղբայրության՛՛ դրոշակի ծածանումը և հայերի համար կրոնական, մասնավորապես` հայերի և չեչենների,ազերիների, թուրքերի և արաբական տարբեր ազգերի ուղակի, ռազմական բախումները, ավելի ճիշտ դրանցիմիտացիան, դրանց հետ կապված հայաստանաբնակների, սփյուռքի արձագանքը, մեդիայի, համացանցի դերիստուգումը, ինչ խոսք անհրաժեշտ կլինի Ռուսաստանին հետո, եթե դրա կարիքը լինի հենց Ռուսատանում: Բոլորիս է հայտնի մեր այն համոզմունքը, թե մեզ դարեր շարունակ կոտորել են քրիստոնյա լինելու պատճառով:Պատահական չէ Պուտինի խոստումները, մասնավորապես չեչեններին, սոչինյան օլիմպիադայից հետո մեծ արտոնությունների տրամադրումը հատկապես Ռուսաստանի հայաշատ վայրերում և դրանց կատարումը :  Որպեսզի ավելի պարզ  լինի, թե ինչ կապ ունի սա, Ռուսաստանի` Արևմուտքի […]

Պետդեպն անդրադարձել է ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը

Ինչպես հայտնում է amerikayidzayn.com-ը, ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասել է, թե տեղյակ չէ Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության փոփոխությունից:   Լրագրողը հիշեցրել է, թե ՄԱԿ-ի ԳԱ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության շուրջ բանաձևի դեմ քվեարկած Ռուսաստանի հետ մեկտեղ բանաձևի դեմ քվեարկած երկրներից է եղել Հայաստանը, և […]

Մինչեւ սեպտեմբերի 30-ը վճարումները պետք է պարտադիր կատարվեն. ՍԴ անդամ

Մինչեւ սեպտեմբերի 30-ը “Կուտակային կենսաթոշակների”  մասին օրենքը գործելու է, եւ քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները: Երեկ  “Շանթ”  հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը: Նա նշել է, որ  ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: “Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք […]

Մեկ հրաժարական /վիդեո/

”Կարելի է միայն մեկ հրաժարական պահանջել` ամբողջությամբ: Կառավարության հրաժարական նշանակում  է այս իշխանությանն ու կոնկրետ միայն Կառավարության հրաժարականը պահանջել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ խոսելով քառյակի՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման մասին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հայտարարությանը, թե բարիկադներ կկառուցեն, դուրս կգան փողոց, Զուրաբյանն ասաց. ՛՛Սպասենք հուսանք, որ դուրս կգան փողոց՛՛:  Ինչ վերաբերում […]

Տեղում կորոշեն՝ ինչ են անելու

  ”Բոլոր դժվար, ոչ ցանկալի գործընթացները ցանկացած երկրում հասարակական պահանջներին իշխանությունների ոչ ադեկվատ արձագանքման պատճառով են լինում”,-այսօր Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իշխանություններն իրենց՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության լուրջ չեն վերաբերում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական Վահան Բաբայանի հայտարարությունը, թե […]

ՍԴ-ի կայացրած որոշումը քաղաքական 4 ուժերի և “Դեմ եմ” քաղաքացիական նախաձեռնության ճնշումների արդյունքն էր. Արամ Մանուկյան/վիդեո/

Սահմանադրական դատարանի այսօրվա հրապարակած վճիռը պարտադիր կուտակային կենսաթոշակի օրինագծի մասով բազմապիսի քննարկումների և կարիծների առիթ հանդիսացավ: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ՍԴ-ի կայացրած որոշումը քաղաքական 4 ուժերի և “Դեմ եմ”  քաղաքացիական նախաձեռնության ճնշումների արդյունքն էր, ինչպես նաև ապրիլի 28-30 շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ երեկվա իրենց կայացրած որոշման արդյունքը: “Այդ բոլորը հիմք հանդիսացան, որ […]

Էդվարդ Նալբանդյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Մարտի 28­-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրման վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, որտեղ, մասնավորապես, ասված է. «Հայաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսաբ քաղաքում և շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ:  Հասանելի բոլոր վկայությունները և Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս […]

Չի բացառում /վիդեո/

ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունների կուսակցությունները կառավարությանն անվստահություն հայտնելու ժամկետը նշելուց առաջ ինչպես իրենք են ասում` կոնսոլիդացիոն հանդիպումներ ունեցան ԲՀԿ առաջնորդի և խմբակցության մյուս պատգամավորների հետ: Այժմ արդեն հստակ գործողությունների ծրագիր կա: Համենայնդեպս, մեկ ամսվա կտրվածքով հայտարարվում է, որ Կառավարության իմպիչմենտի հարցը ԱԺ-ում կներկայացվի ապրիլի 28-ին: Henaran.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեց` արդյոք Գագիկ Ծառուկյանի […]

Կլինեն մարզային հանրահավաքներ. ղեկավարների հանդիպումը չի բացառվում /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում քառյակը կրկին դռնփակ նիստ անցկացրեց, որից հետո լրագրողներին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ ապրիլին նախատեսվում են մարզային համատեղ հանրահավաքներ: Դրանք հիմնականում կլինեն Վանաձորում ու Գյումրիում, սակայն թե կոնկրետ որ օրը, հայտնի չէ: Մեր հարցին, թե հնարավոր է Րաֆֆի Հովհաննիսյանի ուրբած օրը նախատեսած մարզային հանրահավաքներին միանան, Մարգարյանը չբացառեց, սակայն նշեց, որ […]

Հայաստանի իշխանությունները վաղուց պետք է ճանաչեին ԼՂ անկախությունը. գերմանացի պրոֆեսոր

՛՛Ադրբեջանը շարունակաբար վարում է քսենոֆոբիայի եւ հայատյացության քաղաքականությունը` ավելի սրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված լարվածությունը: Ավելին` ադրբեջանական լրատվամիջոցները ուղղակի լծվել են այդ գործին՛՛, – այս մասին նշել է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը` Բեռլինիի Եվրոպական Ակադեմիայում Ղարաբաղյան հարցին նվիրված քննարկամ ժամանակ, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը:   Henaran.am –ի թղթակցի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի