11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պուտինը կարող է օգտագործել հայերին

Ուկրաինան Ռուսաստանի մեծ դարպասն էր Արևումտքի դեմ, Ռուսաստանը կորցրեցայն, իսկ Ղրիմը պատասխան էր Ուկրաինային, ավելի ճիշտ ուկրաինացի ժողովրդին և ոչ մի դեպքում Արևմուտքին:

Արևմուտքը և, կարծես, Ուկրաինայի ներկայիս իշխանությունները պատրաստ էին հեղափոխության դիմաց վճարել Ղրիմով, ժողովուրդը ոչ, և նրանք դեռ այս խնդիրը պետք է լուծեն: 

Ռուսաստանը Ուկրաինան կորցնելուց հետո մեծ հաշվով դրսում, իր սահմաններից դուրս կորցնելու բան չունի (Բելառուս, Հայաստան, Ղազախստան և մի քանի այլ երկրներ ռեալ կռվախնձոր դառնալու համար բավարար արժեք չեն ներկայացնում ոչ մի կողմի համար էլ, դրանք ստանալու համար Արևմուտքը ավելի շատ ռեսուրս կծախսի քան կստանա օգուտ դրանք ստանալուց հետո): 

Պուտինը սկսել է Ռուսաստանի, ավելի ճիշտ` պուտինյան Ռուսաստանի, պաշտպանությունը: Նա վերլուծում է իր սխալներըՈւկրաինայի հետ կապված, ամրացնում է իր դիրքերը և պաշտպանության նորանոր տարբերակների ստեղծման ևեղածների ուժեղացման գործում չի հապաղում: 

Այս համատեքստում միաժամանակ ՛՛ռուս- հայկական եղբայրության՛՛ դրոշակի ծածանումը և հայերի համար կրոնական, մասնավորապես` հայերի և չեչենների,ազերիների, թուրքերի և արաբական տարբեր ազգերի ուղակի, ռազմական բախումները, ավելի ճիշտ դրանցիմիտացիան, դրանց հետ կապված հայաստանաբնակների, սփյուռքի արձագանքը, մեդիայի, համացանցի դերիստուգումը, ինչ խոսք անհրաժեշտ կլինի Ռուսաստանին հետո, եթե դրա կարիքը լինի հենց Ռուսատանում:

Բոլորիս է հայտնի մեր այն համոզմունքը, թե մեզ դարեր շարունակ կոտորել են քրիստոնյա լինելու պատճառով:Պատահական չէ Պուտինի խոստումները, մասնավորապես չեչեններին, սոչինյան օլիմպիադայից հետո մեծ արտոնությունների տրամադրումը հատկապես Ռուսաստանի հայաշատ վայրերում և դրանց կատարումը :  Որպեսզի ավելի պարզ  լինի, թե ինչ կապ ունի սա, Ռուսաստանի` Արևմուտքի դեմ պաշտպանության գործում, ասեմ ավելի պարզ: 

Արևմուտքի ՛՛հարձակումը՛՛ Ռուսաստանի վրա կարող է լինել դեմոկրատական Ռուսաստան կառուցելու շարժումներ սկսելու տեսքով: Պուտինյան վարչախումբը դրա դեմ պաշտպանվելու համար կարող է օգտագործել նաև հայերին, ստեղծելով Ռուսաստանում արհեստական հայ-չեչենական, հայ-ազերիական, այսպես ասած` կրոնական հողի վրա բախումներ, սպանություններ և այդ ամենը ներկայացնել իբրև Արևմուտքի`՛՛հայ – ռուսականեղբայրության՛՛ դեմ ուղղված քայլ: 

Իհարկե այդ գործում ռուսական ուժային կառույցների և հատուկստորաբաժանումներ ՛՛պրոֆեսիոնալիզմի՛՛ վրա կարծում եմ քչերն են կասկածում: Այդ ժամանակ հայերը դեմ ենարտահայտվում Ռուսաստանում Արևումտքի գործողություններին` վախենալով Ռուսաստանում բազմամիլիոնանոցհայ համայնքի իբր ֆիզիկական ոչնչացումից և ամեն կերպ սկսում են պաշտպանել պուտինյան Ռուսաստանին`ընդդեմ հնարավոր դեմոկրատական Ռուսաստանի:

Դավիթ  Գևորգյան, տնտեսագետ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ