11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կլինեն մարզային հանրահավաքներ. ղեկավարների հանդիպումը չի բացառվում /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում քառյակը կրկին դռնփակ նիստ անցկացրեց, որից հետո լրագրողներին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ ապրիլին նախատեսվում են մարզային համատեղ հանրահավաքներ: Դրանք հիմնականում կլինեն Վանաձորում ու Գյումրիում, սակայն թե կոնկրետ որ օրը, հայտնի չէ: Մեր հարցին, թե հնարավոր է Րաֆֆի Հովհաննիսյանի ուրբած օրը նախատեսած մարզային հանրահավաքներին միանան, Մարգարյանը չբացառեց, սակայն նշեց, որ հավանաբար ընդհանուր հանրահավաքը այլ օրը կլինի:

ԲՀԿ պատգամավորը նաև նշեց, որ աշխատանքային խմբեր են ստեղծել մի քանի ուղղությամբ՝ քարոզչական, երիտասարդական, կազմակերպչական։ Նա նաև տեղեկացրեց, որ ապրիլ ամսվա ընթացքում անցկացնելու են տնտեսական մեծ ֆորում, որի ժամանակ քննարկվելու են այն ծրագրերը, թե ինչպես են պատկերացնում ապագա կառավարությունը։

՛՛Տնտեսական մեծ մասնագիտական քննարկում կլինի բաց՛՛,-ասաց նա։ Բացի այդ քննարկել են նաև ՍԴ այսօրվա որոշումը։ ՛՛Բայց քանի որ տեքստ չուենք ձեռքի մանարմասն ուսումնասիրության համար, այդ իսկ պատճառով չորս ուժերով պայմանավորվել ենք հայտարարությունով հանդես գալ առաջիկայում։ Մի բան կարող ենք ֆիքսել, որ եթե քաղաքական ու քաղաքացիական ուժերը համագորկացում են, ինչ-որ դրական բան ստացում է դրանից՛՛,-նշեց նա։

Մարգարյանը հայտնեց, որ քննարկվել է չորս քաղաքական ուժերի ղեկավարների հանդիպումը ևս:

՛՛Այս պահին չեմ կարող ասել, որ հանդպման համար որևէ խնդիր կա, որևէ մեկը հրաժարվելու խնդիր չի դրված, օրվա նպատակահարմաությունն ենք քննարկում՛՛,-ասաց ԲՀԿ պատգամավորը։ Հարցին, թե քառակողմ հանդիպումը կլինի հանրահավաքից առաջ, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, թե այս պահին չի կարող ասել և կհայտնեն առաջիկայում։ Ի դեպ, պատգամավորը տեղեկացրեց, որ շուրջօրյա հանրահավաքին ոչ իշխանական ուժերի ղեկավարների ելույթները չեն բացառվում։ 

Մանրամասները՝ տեսանյութում:  

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ