16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Տեղում կորոշեն՝ ինչ են անելու

 

”Բոլոր դժվար, ոչ ցանկալի գործընթացները ցանկացած երկրում հասարակական պահանջներին իշխանությունների ոչ ադեկվատ արձագանքման պատճառով են լինում”,-այսօր Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իշխանություններն իրենց՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության լուրջ չեն վերաբերում:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական Վահան Բաբայանի հայտարարությունը, թե Կառավարության հրաժարականի չտալու դեպքում իրենց ցնցումներ կանեն, փողոց դուրս կգան, ապա Մարգարյանը շեշտեց, որ դա կուսակցության տեսակետն էր։

 Իսկ ինչ կլինի, եթե Կառավարությունը հրաժարական չտա, ի՞նչ կանեն այդ դեպքում, պատգամավորը պատասխանեց. ՛՛Այդ օրը Ազատության հրապարակում հանրահավաքը շարունակվելու է, և մենք տեղում էլ կորոշենք, թե ինչ ենք անում։ Հիմա եթե-ներով չխոսենք, մենք գնում ենք այդ հարցը լուծելու, եթե չի լուծվում, բնականաբար՝ նոր գործընթաց է սկսվում երկրում, և բնականաբար, մենք կգնանք այդ գործընթացով՛՛:

Հարցին, թե ինչու երկխոսության չեն գնում, Մարգարյանն ասաց, որ Ազգային ժողովում այդ հարցը դնելն, արդեն երկխոսություն է նշանակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ