12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրապարակվել է ԵԱՀԿ տարեկան զեկույցը

Հրապարակվել է ԵԱՀԿ 2013թ.-ի տարեկան զեկույցը, որտեղ ասվում է, որ  տարածաշրջանում ամենաբարդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Համաձայն զեկույցի` թեեւ 20 տարուց ավելի է անցել, սակայն հակամարտության լուծում այդպես էլ չի գտնվել։  Զեկույցում նշվել է նաեւ, որ նայած 1994թ.-ին հաստատված հրադադարին, այն գրեթե ամեն օր խախտվում է։

Ինչն է խանգարում հանդիպմանը

Ինչ վերաբերում է 4 քաղաքական ուժերի առաջնորդների հանդիպմանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ որ քննարկումներ են ընթանում,  թե երբ կլինեն քառյակի կուսակցությունների ղեկավարների հանդիպումները: Ռուստամյանը նշեց, որ գաղափարական խնդիրներ չկան 4 ուժերի մեջ, խնդիրը մարտավարական տեսանկյունից ժամանակի ճիշտ ընտրությունն է:  ”Այնպես եք հարցը տալիս, ոնց որ այս առաջնորդները վեր են […]

”Ամենայն լրջությամբ Հայաստանում Մայդան են նախապատրաստում”

Քչ իշխանական 4 ուժերը հայտարարել են, որ պատրաստվում են 3-օրյա հանրահավաքի Ազատության հրապարակում, և դա լինելու է ապրիլի 28-30-ին: Սա, անկասկած, ճնշում է իշխանությունների վրա, որպեսզի հանկարծ ու հանկարծ մտքներով չանցկացնեն պարտադիր կուտակայինի մասին օրենքը սահմանադրությանը համապատասխանող ճանաչել: Դատելով ոչ իշխանական ուժերի հռետորաբանությունից՝ նրանք ամենայն լրջությամբ Հայաստանում Մայդան են նախապատրաստում, իսկ պարտադիր կուտակայինի մասին օրենքը […]

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին

 Ապրիլի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված “Պաշտպանելու պատասխանատվությունը” խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր Բելգիայի արտգործնախարարության կողմից՝ Ռուանդայում թութսիների ցեղասպանության 20-րդ տարելիցի կապակցությամբ։  Համաժողովին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, մի շարք այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շուրջ երեք տասնյակ երկրների արտգործնախարարներ, այլ բարձրաստիճան […]

Ռուսաստանը կարող է բարձրացնել Քեսաբի հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում. Էդմոն Մարուքյան /վիդեո/

“Որպես միացյալ ազգերի անվտանգության խորհրդի անդամ Ռուսաստանը կարող է բարձրացնել Քեսաբի հարցը անվտանգության խորհրդում”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը գտնում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ պետք է դատապարտող հայտարարություն  անի: Մարուքյանի դիտարկմամբ, աս հարցում զսպողի դերը ստանձնելը բավականին կարևոր է: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Էկոնոմիկայի նախարարության կողմից օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել հայկական շուկայի առավելությունները. Օմբուդսմեն

    Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները       Նախարարությունը չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, ինչպես օրինակ՝ ձևական պահանջների նվազեցում, օտարերկրյա շուկաների հասանելիության ապահովում: Օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները, ինչպիսիք են օրինակ բիզնեսը սկսելու և անշարժ գույքի գրանցման հեշտացված գործընթացները, օտարերկրյա ներդրողների համար ոչ խտրական պայմանները: Չեն իրականացվել բավարար միջոցառումներ տնտեսության […]

Ապրիլի 28-ի գործողություններից հետո դեռ համաձայնության չեն եկել

ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների այսօրվա խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե 4 ուժերի բոլոր հարցերը կապված են մինչև 28-ի գործողութունների հետ։ ”Դրանից հետո մենք դեռ որևէ համաձայնութուն չունենք։ Ըստ ստեղծված իրավիճակի` մենք հետևություն կանենք ու դրա հիման վրա կորոշենք անելիքները”,-ասաց նա։ Հարցին, թե ինչպես է ստացվում, որ քառյակի […]

Արտգործնախարարը կայցելի Մոսկվա

 Ապրիլի 2-4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա:  Ապրիլի 2-ին նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով:  Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը:  Ապրիլի 4-ին երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին […]

Քառյակն անցնում է շուրջօրյա հանրահավաքների

Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները այսօր հերթական փակ նիստն են անցկացրել: Ապա լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ  որոշում են կայացրել Ազատության հրապարակում շուրջօրյա համատեղ հանրահավաքներ անցկացնել: Ապրիլի 28-ից 30-ը քառյակը համատեղ շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնեն: Բացի այդ նրանք հանրապետության մարզերերում իրազեկման հանրահավաքներ են անելու, որոնք ուղղված կլինեն հանրության լայն […]

Մի քիչ վիճելի է. Գալուստ Սահակյանը` Գագիկ Հարությունյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու մյուս անդամները նիստի ընթացքում փորձում էին իրենց հարցերով ճնշել պատասխանող կողմ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին: ”Դատական նիստ է, չեմ կարծում, որ հարցադրումները ճնշելու իմաստ ունեն, ավելի շատ հարցադրումներն այնպիսին են, որ հնարավորինս ավելի շատ բացահայտելի ու հասկանալի լինի հանրությանը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի