12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Ուրիխանյանը հոսպիտալացվել է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր առավոտյան տեղափոխվել է ”Արմենիա” բժշկական կենտրոն: Այս մասին Henaran.am-ին տեղակացրեց պատգամավորի օգնական Վարդան Քոչարյանը: Նա նշեց, որ Ուրիխանյանի մոտ ախտորոշվել է սուր ներքին օտիտ (ականջաբորբ): Իսկ թե ինչքան նա կգտնվի հիվանդանոցում, դեռևս հայտնի չէ:

Վատիկանը Հայոց ցեղասպանության մասին գաղտնի փաստաթղթեր է հրապարակել

Վատիկանը նախաձեռնել է արխիվում պահվող գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: Փաստաթղթերը վերաբերում են վերջին 400 տարիներին` սկսած 1621 թվականից: Այս մասին հաղորդում է ռուսական NovostiNK.ru կայքը: Փաստաթղթերի մեջ առկա են նաև 1915թ. հայերի ցեղասպանության մասին տեղեկություններ: Այս նյութերը ցուցադրվելու են Կապիտոլյան թանգարանում` մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը: Ինչպես հայտնում է Վատիկանի գաղտնի արխիվի պատասխանատու եպիսկոպոս Սերժիո Պագանոն, […]

Ռուսաստանը առաջնորդվում է միայն իր շահերով. Թևան Պողոսյան/վիդեո/

“Լինելով Ռուսաստանի հետ ռազմաական դաշնակից Հայաստանը ունի իր խնդիրները, որոնք այնուամենայնիվ միայն պաշտպանական խնդիրների շրջանակներում են: Ռուսաստանը բնականաբար առաջնորդվում է միայն իր շահերով, նույնիսկ այնտեղ, թե ինչ է կատարվում Սիրիայում”,-այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ Ռուսաստանի մոտեցումը Քեսաբի հայաթափման և քեսաբահայերի պաշտպանության հարցում թեմայի շուրջ արձագանքեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Սերգեյ Բեզռուկովը` Քեսաբի մասին

Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը Թվիթերի իր էջում գրառում է արել Քեսաբի դեպքերի մասին` ցավակցելով հայ ժողովրդին: “40 օր էլ չի անցել Ուկրաինայի Մայդանի ողբերգությունից, իսկ աշխարհում կրկին ողբերգություն է… Ողբերգություն Քեսաբում… Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին”,- գրել է նա:

”Երկուշաբթի պառլամենտում սկսվելու է նախագահի իմպիչմենտի գործընթացը”

Հումորի և երգիծանտի օրվա հետ կապված քաղաքականության մասին հումորային գրառում է արել օգտատեր Սուրեն Սուրենյանցը: ”ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անխնա քննադատության ենթարկեց նախագահ Սարգսյանի ավազակապետական քաղաքականությունը, հայտնեց, որ նա հեռացված է կուսակցության շարքերից՝ հավելելով, որ երկուշաբթի պառլամենտում սկսվելու է նախագահի իմպիչմենտի գործընթացը։ՀՀԿ կոալիցիոն գործընկերը՝ ՕԵԿ–ը, հայտարարեց, թե դառնում է արմատական ընդդիմություն։ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա […]

Փոխհրաձգություն Կիեւի կենտրոնում. կան վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Կիեւի կենտրոնում` “Մաֆիա” ռեստորանի մոտ, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք մարդ է վիրավորվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հաղորդվում է, որ վիրավորների թվում են Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալ Բոգդան Դուբասը եւ եւս երկու հոգի:  Կրակողը “Պրավի սեկտոր”-ի ազգայնականներից է եղել, թեեւ շարժումը հերքել է իր մասնակցությունը փոխհրաձգությանը:  Պարզվել է, որ ակտիվիստը հարբած […]

Ամո́ թ ձեզ….իմ իմացած հայկական տեսակը այ սա է ..

”Թարմ, անձնական տեղեկություն Քեսաբից – ”Լավ ենք, ամեն ինչ նորմալ է, մենք` հայերս, զոհեր չունենք, ամենաուշը մինչև կիրակի դրանց կվռնդենք ստեղից, ինտերնետում սուտ բաներ են գրում…”Այ սա է իրական պատկերը … Փառք Աստծո…..Իսկ դուք դրել զոհի ու ողորմության ճանապարհն եք բռնել… ամո́ թ ձեզ….իմ իմացած հայկական տեսակը այ սա է … սիրտս հովացավ վերջապես”: Լուսինե […]

Տեր-Պետրոսյանի սխալը

”Գիտեք որն էր ՀԱԿ-ի կամ ավելի ճիշտ Լևոն Տեր-Պետրոսյանի լուրջ սխալներից մեկը, որը նրանց չտարավ հաջողության …Չգիտեք … Այդ պատճառներից մեկը Լ.Զուրաբյանին ”սև կարդինալ” կարգելն էր և շարժմանը նվիրված այնպիսի անհատների և հեղինակությունների` ինչպիսիք են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Զուրաբյանը, Դավիթ Շհանազարյանը, Հրանտ Բագրատյանը և մյուսները , մեկուսացնելը, հիասթափեցնելը և դրանով իսկ շարժումը թուլացնելն ու հերթական […]

Հայերի սպանության տեսանյութեը կեղծ է. Քեսաբի քաղաքապետ

Արդեն քանի օր է` համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում մասսայական սպանություններ են տեղի ունենում: Սակայն այդ տեսանյութերում հայեր չեն, հայերի Քեսաբում չեն սպանել: Ինչպես տեղեկացնում է hayasala.net-ը, այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը: Նա նշել է, որ մի քանի օր առաջ Քեսաբում մնացել էին մոտ 30 հոգի, որոնք հիմնականում տարեց մարդիկ […]

Րաֆֆին հանդիպել է Քոչարյանի՞ն. Իրավունք

Ըստ ”Ժառանգությանը” մոտ կանգնած աղբյուրի՝ մեծ հարցականի տակ է այդ կուսակցության մասնակցությունը ոչ իշխանական ”քառյակի” ձևաչափին։ Բանն այն է, որ կուսակցությունում լուրեր են տարածվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ոչ միայն ԲՀԿ առաջնորդի հետ, այլև սեպարատ հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Թեև Րաֆֆին հավաստիացնում է, որ նման բան չկա ու չի կարող լինել: Մանրամասները՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի