29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վատիկանը Հայոց ցեղասպանության մասին գաղտնի փաստաթղթեր է հրապարակել

Վատիկանը նախաձեռնել է արխիվում պահվող գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: Փաստաթղթերը վերաբերում են վերջին 400 տարիներին` սկսած 1621 թվականից: Այս մասին հաղորդում է ռուսական NovostiNK.ru կայքը:

Փաստաթղթերի մեջ առկա են նաև 1915թ. հայերի ցեղասպանության մասին տեղեկություններ: Այս նյութերը ցուցադրվելու են Կապիտոլյան թանգարանում` մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը: Ինչպես հայտնում է Վատիկանի գաղտնի արխիվի պատասխանատու եպիսկոպոս Սերժիո Պագանոն, փաստաթղթերում հսկայական ինֆորմացիա է պահվում հայերի մասին:

Նա հայտնել է, որ 1896թ. Հռոմի Պապ Լևոն 13-րդը խնդրել է Աբդուլ Համիդին գթասրտորեն մոտենալ հայերին և դադարել նրանց հանդեպ վարած բնաջնջման քաղաքականությունը: Թուրքերի կատարած ցեղասպանության մասին հաստատող շուրջ 100 փաստաթղթերը, որոնց մեջ կան նաև թուրք զինվորների վկայություններ, հրատարակվելու են հատուկ գրքով: Դրանց մեջ է նաև թուրք զինվոր Մուսթաֆա Սուլեյմանի վկայությունը.

՛՛Մենք մտնում էինք հայկական գյուղերը և սպանում բոլորին` առանց սեռի և տարիքային խտրականության: Մեզ հետ եկած քրդերը կողոպտում էին հայերի տները: Մեծ թվով հաշմանդամներ թաքնվում էին դպրոցներում, բայց մենք սպանում էինք նրանց ևս: Հանել ենք հայր Հովհաննեսի աչքերը, կտրել ենք մորուքը, քիթն ու ականջները: Ես ոչ մի երեխայի չեմ սպանել, նույնիսկ երկուսին փրկել եմ: Երեք օր նրանց պահել եմ իմ վրանում, բայց մի օր մտա ներս և նրանց անդամահատված տեսա՛՛:

Եպիսկոպոս Պագանոն խոսել է նաև երիտթուրքերի մասին, ասելով, որ նրանց դաժանությունները տեսնելով՝ ամաչում է իր մարդ լինելու համար…

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ