09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չի՞ վախենում դատախազությունից ու Իշխան Զաքարյանից

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոսատնում է, որ իրենց նախարարությունում ՛՛ատկատներ՛՛ չեն լինելու: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով հարցին, թե Վերահսկիչ պալատի նախագահի զեկույցից հետո արդյոք թափանցիկ են աշխատելու, և ինչ են անելու ՛՛ատկատներից՛՛ խուսափելու համար: Արամ Հարությունյանը հայտնեց, որ իրենց բյուջեն 2. 3 միլիարդ դրամ է կազմում: Այդ գումարները օգտագործվելու […]

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Ղարաբաղի սահմանային միջադեպերով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակին եւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ղարաբաղյան հակամարտութան գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: «Մտահոգված ենք ղարարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ: Սահմանին եւ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի արդյունքում զինծառայողների շարքում զոհեր կան: Հաղորդվում են […]

Եթե միայն Պուտինը ցանկանա

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ էական չէ` ԲՀԿ-ը կդառնա ընդդիմություն, թե իրեն կանվանի այլընտրանք: ”Իհարկե, հասկանալի է, թե ինչու է իրեն այլընտրանք անվանում, քանի որ այնտեղ կան մարդիկ, գործարարներ, ովքեր իրենց մենթալիտետային մտածելակերպով ու գործունեությամբ ոչ մի կերպ չեն տարբերվում ”Հանրապետական” կուսակցության մեջ եղած գործարարներից: Ուղղակի, իրենք ԲՀԿ-ի մեջ են, […]

Եվրոպան սպառնում է Ուկրաինային

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոքը հայտարարել է, որ, եթե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մոտ ժամանակներում փոխզիջման չգնա ընդդիմության հետ, շատ շուտով Եվրոպական միությունը Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կկիրառի, տեղեկացնում է Взгляд-ը: Նա ասել է, որ եթե այս ամենը չդադարի, պատասխանատուները կպատժվեն, նրանց մուտքը ԵՄ կարգելվի, հնարավոր է` սառեցվեն նրանց բանկային հաշիվները:

”Իսկ մենք Մայդան ունեցել ենք”

”Ուկրաինական իրադարձությունները դաս պիտի լինեն նախ մեր իշխանություններին։ Մեր հասարակությունը հոգնել է, զզվել այսպես ապրելու իրենց պարտադրած բանաձևից։ Բայց արյունոտ ՄԱՅԴԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ մի շարք պատճառներով, նախ՝ մեր սահմաններից չնահանջած պատերազմի գիտակցումով. սահմանին կանգնած մեր զինվորի թիկունքն ու միտքը պիտի խաղաղ լինի, բայց սա չի նշանակում, որ մեր իշխանությունները կարող են երկարատև շահարկել […]

Միգուցե Գլազևը թույլ չի տալիս կառավարությանը /վիդեո/

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նորմալ է համարում, որ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված Հայաստան այցերի ժամանակ կառավարությունն այսօր հատկացրեց 10 միլիոն դրամ: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին: ՛՛Պրատոկոլային ծախսերի վրա յուրաքանչյուր երկիր գումարներ է ծախսում, դա նորմալ բան է, ուղղակի երբ բյուջեն ԱԺ էին բերում, դեռ Մաքսային […]

Ոչ իշխանական ուժերը անակնկալ են պատրաստում

Ազգային ժողովի՝ փետրվարի 3-ի նիստի օրակարգում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:  Պատգամավորը հայտնեց, որ դրա վերաբերյալ քննարկումները շարունակվում են: ՛՛Ի վերջո, չմոռանանք, որ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով՝ ցանկացած ժամանակ 44 պատգամավորների ստորագրության պայմաններում, անգամ առանց որևէ հիմնավորման այդ հարցը կարող է […]

Քոքոբելյանը՝ ՛՛Ժառանգության՛՛ ղեկավա՞ր

՛՛Անկեղծ ասած տեղեկություն չունեմ և կարծում եմ, որ այդ թեմայից խոսելը լուրջ չէ և վաղ է՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե շուտով պարզ է դառնալու ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը վայր է դնելու մանդատը, թե ոչ, արդյոք տեղյա՞կ չէ՝ ինչ որոշում  է կայացրել, այսպես պատասխանեց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ ինքն […]

Հնարավորություն ունենք պաշտպանելու մեր տարածքների ամբողջականությունը .azatutyun.am/վիդեո/

ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանիի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է սահմանային միջադեպերին եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Պատասխանելով “Ազատություն” ռադիոկայանի հարցին, թե ինչն է Հայաստանին ստիպում արագ միանալ Մաքսային միությանը` այն դեպքում, երբ Ռուսաստանը անտարբերությամբ հետեւում է, թե ինչպես են սահմանամերձ շրջանները Ադրբեջանի կողմից գնդակոծության ենթարկվում: Եթե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է […]

Փոխոստիկանապետ Օսիկյանի առաջարկը

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին ներկա չէր հանձնաժողովի անդամ, ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը։ Նախագծերից մեկի հարակից զեկուցողը հենց նա էր, և հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նկատեց, որ ՛՛հայտնի պատճառներով՛՛ է բացակայում Պողոսյանը: Կորյուն Նահապետյանն ասաց, որ եթե հաջորդ նիստին էլ Թևան Պողոսյանը որպես հարակից զեկուցող չներկայանա, ապա նրան փոխարինելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի