10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

՛՛Սպեկուլյացիաներ են՛՛

 ՛՛Սահմանադրությունը չի գրվում այս կամ այն կուսակցության և նրա ձեռքերը կապելու համար առավել ևս՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տպագրած հոդվածին: ՛՛Սահմանադրությունը գրվում է պետության համար, ժողովրդի համար, իսկ մնացածը սպեկուլյացիաներ են՛՛,- հավելեց Բադեյանը: Հիշեցնենք, որ առաջին նախագահը մասնավորապես ասել է. ՛՛Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին […]

Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է հինգ միլիարդ դոլարի սահմանագծին

Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է հինգ միլիարդ դոլարի սահմանագծին, 4.5 մլրդի սահմանը վաղուց անցել է: Նման հայտարարությամբ այսօր ԱԺ-ում ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013-ի նոյեմբերի 7-ին և 2013-ի նոյեմբերի 18-ին ստորագրված ՛՛ՀՀ ՛՛Հյուսիս- Հարավ՛՛ ճանապարհային միջանցք՛՛ ֆինանսական պայմանագրի քննարկման ժամանակ հանդես եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՛՛Եթե տրամաբանությունն այն է, որ […]

Ինչ է կորցրել Գալուստ Սահակյանը

 ՛՛Որպես անձ՝ շատ բան եմ կորցնում, բայց մինչև չկորցնես, չես կարող պայքարել, չեն կարող հասնել նրան, ինչը քո մտապատկերում կա՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե չի զղջում իր նախկին պաշտոնի համար: Հարցին՝ ինչ է կորցրել, նա պատասխանեց. ՛՛Իմ ազատությունը, իմ ժամանակը, անընդհատ օրակարգեր, անընդհատ հանդիպումներ: Ես ավելի պրակտիկ […]

Վե՞րջ ՛՛ատկատներին՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե արդյոք համոզված են, որ ատկատներ չկան, և եթե համոզված են, ապա ինչի հաշվին, քանի որ վերջին տարիներին չեն տեսել ինչ-որ քայլեր, որոնք և լայն հանրությանը պիտի համոզեին, որ այս դաշտում կոռուպցիոն ռիսկեր չունեն: Առաքելյանը նշեց, որ Ասիական զարգացման […]

Ընդդիմությունն արդեն արձագանքել է ՕԵԿ-ին

”Մենք արդեն ասել ենք, հայտարարել ենք և շաբաթվա վերջին կլինի ասուլիս, մեր անելիքները պատշաճ ձևով կներկայացնենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ խոսելով իրենց առաջարկած քաղաքական խորհրդակցությունների մասին: Նշենք, որ հունիսի 9-ից սկսում է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ: Դրանց նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ` ընտրական բարեփոխումների, մասնավորապես, 100 տոկոս […]

Պատերազմը դեռևս չի վերջացել.Գ. Սահակյան

 ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված պետք է լսումներ հրավիրեն: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում: Ըստ նրա՝ անհրաժեշտ են հանձնաժողովում քննարկումներ անել, ինչն էլ կարվի:  Սահակյանի խոսքով՝ հարցուպատասխանը չի բավարարի պատգամավորներին, և հանձնաժողովի նիստ կկազմակերպեն հավանաբար հունիսի 16-ին կամ 17-ին: Հարցին, թե ինչպես կարող է […]

Անակնկա՞լ՝ իշխանություններին

ԱԺ ոչ իշխանական քառյակի նիստից հետո ՛՛Ժառանգութան՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ վաղը 1:30-ին ԱԺ-ում չորս քաղաքական ուժերը միասին մամուլի ասուլիս կհրավիրեն: Ասուլիսին կներկայացվի 12 կետից բաղկացած առաջարկությունների ցանկը: ՛՛Հայտարարությունում կան քաղաքական և տնտեսական շեշտադրումններ, որ կհրապարակենք վաղը՛՛,-ասաց Հակոբյանը։ Հարցին, թե իշխանություններին անակնկալ սպասվում է, նա պատասխանեց. ՛՛Չգիտեմ՝ մեր իշխանություներին որև՝ անակնկալ կարելի է […]

ՀՀԿ-ական պատգամավորը “մեղմ ասած” չի հասկանում առաջին նախագահին

Այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջերս հրապարակված հոդվածում նշված հայտարարություններին նշեց, որ չի կարելի Հայաստանում տիրող իրավիճակի մեղքը միայն ներկայիս իշխանությունների վրա բարդել: Պատգամավորը փաստում է, որ հիմնադիր նախագահը պետք է իրերը “սեւի ու սպիտակի” բաժանելու փոխարեն կոնկրետ սխալներից խոսի: “Ես միշտ էլ մեծ հարգանքով եմ […]

Առանց էպիտետների և ոչ հախուռն պատասխան առաջին նախագահին

՛՛Ես կարծում եմ, թերևս, չարժե ինչ-որ էպիտետներով պատասխանել առաջին նախագահին, ոտքերով կապել, ձեռքերով կապել, դա պատիվ չի բերում մեր քաղաքական կյանքին: Իհարկե, տեսակետ է, առաջին նախագահն է ասել, որ ընդհանրապես մեզ համար ընդունելի տեսակետ չէ, բայց որ ինքն է ասել, չենք ուզում այդպես հախուռն, կոշտ խոսքերով հակադարձել՛՛,-այսօր Ազգային ժողովում ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե իսկապես […]

ՍԴ նոր անդամի թեկնածուն էլ է մարդամո՞տ

՛՛Հարցերին պատասխանե՞նք, թե՞ բամբասանքներին հետևենք. ես ճանաչում եմ պարոն Թունյանին, գիտեմ նրա կարողությունները, նա քաղաքականցված չէ, եթե անձը քաղաքականցված է լինում, նա ելևէջներով է կարողանում պատասխանել պատգամավորների հարցերին՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու է ՍԴ թափուր տեղի պաշտոնում առաջադրվել Արայիկ Թունյանի թեկնածությունը, արդյոք կապ ունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի