30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած ՛՛սուրբ տեղը՛՛. Հրապարակ

Մինչ ոչ իշխանական քառյակը մինչև աշուն փորձում է ժամանակ տալ կառավարությանը, ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած ՛՛սուրբ տեղը՛՛: Պարտադիր կուտակայինի մասին օրենքի նախագիծը ՛՛սեղանին՛՛ դնելուց հետո երեկ էլ ՕԵԿ-ը 100 տոկոս համամասնական համակարգի ՛՛վերմակն՛՛ է քաշել իր ոտքերին` հայտարարելով, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու կոնսուլտացիաներ` խորհրդարանական և արտախորհրդարանական […]

Տեր-Պետրոսյանը լռեցրել է կուսակցության ներսում առկա որոշ ըմբոստությունը. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է. ՛՛Մայիսի 31-ին տեղի է ունեցել ՀԱԿ հանրապետական խորհրդի և վարչության համատեղ նիստը: Իսկ ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանն այս միջոցառման մասնակիցներին: Ասել է, որ պետք է կառավարությանն աշխատելու ժամանակ տալ, և ՀԱԿ-ի կողմից այնքան էլ բարոյական չի լինի կառավարության ձևավորումից անմիջապես հետո պահանջել կառավարության հրաժարականը: Պարզ է, որ նիստը Տեր-Պետրոսյանն անցկացրել […]

Անհրաժեշտությունը չկա

Քառյակի առաջնորդների հանդիպում առաջիկայում նախատեսված չէ: Այս մասին այսօր քառյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: ՛՛Առայժմ դրա անհրաժեշտությունը չենք դիտում, բայց երբ անհրաժեշտ լինի, այդ հանդիպումը կլինի՛՛,-նշեց նա: Հարցին, թե ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում է, Հակոբյանը պատասխանեց. ՛՛Առաջիկայում կլինի՛՛:  

Միկոյանը ստալինյան գործիչ էր. Լեհաստանի դեսպան/վիդեո/

Լեհ ժողովրդի համար ինչպիսի՞ մարդ է համարվել հայ ազգի խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանը: Ինչպիսի՞ դեր է խաղացել նա Լեհաստանի կյանքում: “Ես կարծում եմ,  որ Ձեր սերնդակիցների շրջանում Միկոյանի անունը ոչ մի բան չի ասում, իսկ նախորդ սերնդի երիտասարդների մոտ նա դիտվում է, ոպես ստալինյան գործիչներից մեկը”,-ասաց դեսպանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Հանրահավաքը կրկին հետաձգվում է. հիմա էլ աշուն

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական քառյակի հերթական նիստը, որ տևեց չորս ժամ: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության նախագահ Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ իրենք համաձայնության են եկել ու միասնական հայտարարություն են կազմել, որ բաղկացած է 12 կետից: Հայտարարության տեքստը, Հակոբյանի խոսքով, հիմնականում պատրաստ է, մի քանի ճշտումներ պետք է արվեն, և առաջիկա […]

“Օրինաց երկիր” կուսակցությունը հայտարարում է

Հիմք ընդունելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործումը, կարեւորելով երկրում ընտրական համակարգի զարգացման հրամայականը՝ “Օրինաց երկիր” կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու նպատակով կոնսուլտացիաներ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ներգրավելով նաեւ շահագրգիռ տեղական եւ միջազգային կազմակերպություններին՝ նպատակ հետապնդելով ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական բարեփոխումներ: 100 […]

Անհրաժեշտ է առավել ճանաչելի դարձնել հայաստանյան տնտեսությունը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսել մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարեւորագույն հարցերի մասին: “Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ մեր նախկին հանդիպումից բավական ժամանակ է անցել՝ չնայած դուք պարբերաբար տարածաշրջանային հանդիպումներ եք ունեցել, […]

Իսպանիայի թագավորը հրաժարվել է գահից

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը որոշել է հրաժարվել թագավորական գահից: Այս մասին հայտնում է Итар-Тасс-ը: Գահից հրաժարման մասին հայտարարել է երկրի վարչապետը: Այդ կերպ Խուան Կառլոսը գահը կփոխանցի իր որդուն` արքայազն Ֆելիպեին:

Սամվել Ալեքսանյանի հայտարարությունը՝ Շաբոյա՞նի դեմ

ՏՄՊՊՀ-ն 2013 թվականին բազմաթիվ ոլորտային ուսումնասիրություններ է իրականացրել՝ և դեղերի ներմուծման ու իրացման ոլորտում, և երկաթուղային տրանսպորտի, և ընդհանրապես միջմարզային տրանսպորտի, անբարեխիղճ մրցակցության ոլորտում, գովազդի բնագավառում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:   Հարցին՝ մեղադրանք չէր Շաբոյանի դեմ այն, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոստովանել է, որ պատրաստ […]

Աբխազիայի նախագահը և վարչապետը հրաժարական են տվել

Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան ժամկետից շուտ թողել է իր պաշտոնը: Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբան: Երեկ իր հրաժարականի մասին հայտարարել էր Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Նա հայտնել էր, որ այդպիսի որոշում է ընդունել երկրում կայունության պահպանման համար: Աբխազիայում քաղաքական ճգնաժամ էր սկսվել մայիսի 27-ից, երբ ընդդիմությունը մի քանի հազարանոց ցույց անցկացրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի