08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Ամբողջ աշխարհում նորից ընկած պարտքեր ենք հավաքում՛՛

՛՛Ներկայացված տվյալներից մենք հասկանում ենք, որ չնայած քանի տարի շարունակ խոսում ենք տնտեսական աճի մասին, իրականում որևէ տնտեսական աճ գոյություն չունի՛՛,-այսօր ԱԺ_ում 2-13 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացնելիս ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ բյուջեում նախտեսված էր, որ արտահանման աճը պետք է այնպիսի տեմպեր ունենա, որ երկու անգամ գերազանցի ներդրման տեմպերին, կամ աճը 15 տոկոս ցուցանիշ էր դրված, բայց կատարվել է ընդամենը յոթ տոկոսի ցուցանիշ, ինչը նշանակում է, որ խորանալու է այն իրողությունը, որում Հայաստանը գտնվում է: ՛՛Այսինքն՝ մենք ոչ թե արտադրող երկիր ենք, այլ սպառող երկիր ենք և խորանալու է մեր կախվածությունը արտաքին աշխարհից՛՛,-նկատեց նա:

 ՛՛Հարվածել եք նաև հարկահավաքին, բերեիք, վերանայեիք, տարբեր սոցիալական կարիքների ուղղեիք այդ գումարները, դպրոցներ կառուցեիք, առողջապահության բնագավառում, կրթության բնագավառում ինչ-որ փոփոխություններ կատարեինք, գիտություն զարգացնեինք: Լավ, գոնե չմտնեիք նոր պարտքերի մեջ, դա էլ կարող էինք անել չէ՞: Հանգիստ կարող էինք անել, բայց պարզվում է, որ չէ, ամբողջ աշխարհում նորից ընկած պարտքեր ենք հավաքում, որ հետո չգիտենք՝ ոնց ենք սպասարկելու՛՛,-ասաց պատգամավորը:

Ըստ Զուրաբյանի՝ գողացված գումարով կարելի էր հակակշռել այն դիսբալանսը, որը ստեղծվել է Ադրբեջանի հետ սպառազինությունների հարցում:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ