20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատերազմը դեռևս չի վերջացել.Գ. Սահակյան

 ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված պետք է լսումներ հրավիրեն: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում: Ըստ նրա՝ անհրաժեշտ են հանձնաժողովում քննարկումներ անել, ինչն էլ կարվի:  Սահակյանի խոսքով՝ հարցուպատասխանը չի բավարարի պատգամավորներին, և հանձնաժողովի նիստ կկազմակերպեն հավանաբար հունիսի 16-ին կամ 17-ին:

Հարցին, թե ինչպես կարող է պարզաբանել, որ ինքը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը տարատեսակ մոտեցումներ էին հայտնել Աստանայի ու ԼՂՀ-ի հետ կապված, ԱԺ նախագահը պատասխանեց. ՛՛Բոլորովին տարատեսակ կարծիքներ չեն եղել, և չեմ կարծում, որ այստեղ վերլուծության որևէ խնդիր կա: Ղարաբաղի մասին է  խոսքը, իրականում որպես իրավական միավոր՝ Հայաստանը Ղարաբաղը ճանաչելու գործիքներից չի օգտվել հատուկ պատճառով, բազմիցս ասել ենք, խոսել ենք այդ մասին մենք բոլորս, նախագահը, ամբողջ թիմը: Ղարաբաղը մեր հոգեարժևորման այսպես պարագայում անկախ է, Հայաստան է, չի կարելի այսպես վերլուծել: Ես չեմ կարծում, որ Աստանայում ինչ-որ բան է տեղի ունեցել և շրջադարձային ինչ-որ բաներ պիտի հետևեն դրան՛՛:

Հարցին՝ չի կարծում, որ  ՌԴ-ը շահարկում է Ղարաբաղի հարցը, նա պատասխանեց. ՛՛Ես կարծում եմ՝ մենք միշտ մոլորության մեջ ենք, մտածում ենք մեր փոխարեն պիտի ուրիշը մտածի, ցանկացած համագործակցության տրամաբանությունը մեզ համար շահեկան վիճակ ստեղծելն է, իսկ այն երևույթները, որ Ադրբեջանը կամ Թուրքիան մեր թշնամիներն են, որևէ բանակցային գործընթաց չի կարող լինել, այսպես լիրիկական շեղումներ, որ ինչ-որ մի պետություն կա, որ պարտավոր է կամ պարտական է մեզ, նման խնդիրներ մեզ համար ընդունելի չեն: Մենք մեր փոխհարաբերությունները կառուցում ենք այնպես, որ շահեկան իրավիճակ ստեղծվի: Այսօր մենք բավական միությունների մեջ ենք մտած, Հայաստանը գնալով ինտեգրվում է աշխարհին, հենց Ռուսաստանի անուն ենք տալիս, փորձում եք այստեղից վտանգներ ստանալ՛՛:

 Ըստ Սահակյանի՝ Հայաստանը վճռական է, և մեզ համար Ղարաբաղի հարցը օգտագործելի չի կարող լինել:

Ինչ վերաբերում է Նախիջևանի ուղղությամբ արձակվող կրակողներին, ապա ԱԺ նախագահը շեշտեց, որ իրենք մտահոգված են: ՛՛Կխնդրենք համապատասխան հանձնաժողովին, որ հասարակությանը ևս մեկ անգամ ներկայացնի՝ ինչպիսի պայմաններում ենք գործում, և ինչ անելիքներ առաջիկայում պիտի ունենա մեր պետությունը՛՛:

Հարցին՝ ինչ պետք է անել այս իրավիճակում, ինչ ելք է տեսնում, ԱԺ նախագահը պատասխանեց. ՛՛Բազմիցս ասել եմ՝ պատերազմը դեռևս չի վերջացել, մեկ զոհի փոխարեն տասնյակ զոհեր ունենք, այս պահին այդպես եմ մտածում՛՛:

Գալուստ Սահակյանը նաև վստահեցրեց, որ ՀԱՊԿ-ի միջամտությա կարիք չկա: ՛՛ՀԱՊԿ-ի խնդիր չկա, մենք ինքներս կարողանում ենք մեր պաշտպանությունն ապահովել՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ