20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վե՞րջ ՛՛ատկատներին՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե արդյոք համոզված են, որ ատկատներ չկան, և եթե համոզված են, ապա ինչի հաշվին, քանի որ վերջին տարիներին չեն տեսել ինչ-որ քայլեր, որոնք և լայն հանրությանը պիտի համոզեին, որ այս դաշտում կոռուպցիոն ռիսկեր չունեն: Առաքելյանը նշեց, որ Ասիական զարգացման բանկի կողմից ՀՀ-ին արտոնյալ վարկ է տրվել և որևէ պարտավճար դրա մասհանման կամ մասհանման ուշացման համար նախատեսված չէ, այսինքն՝ վնասի փոխհատուցում ուշ մասհանման համար չի եղել:

՛՛Սա նոր ծրագիր էր, և կարողություն զարգացնելու խնդիր կար, սակայն հետագա տրանշները, վստահ ենք, մտնում, ու այլևս Եվրոպական ներդրումային բանկից ներգրավվող գումարն էդ մասով արտոնյալ չէ. եթե ուշացնենք մասհանումները, համապատասխան բանկը վարկային միջոցները պիտի ճիշտ պլանավորի, մենք այսինքն կփոխհատուցենք, սակայն հետագա խնդիրներ չենք ունենա. այլևս գիտենք՝ ինչ ենք անում՛՛,- ասաց նա: Առաքելյանը վստահեցրեց՝ իրենք կկարողանան դեկտեմբեր ամսին Արտաշատ – Աշտարակ հատվածն ավարտել:

Ատկատներին անդրադառնալով՝ նա նշեց, որ ռիսկերը մեղմելու համար գործում են բավական թափանցիկ, շուտով այս ծրագրի շրջանակներում նոր մրցույթներ կհայտարարվեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ