10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիշեցին մութ ու ցուրտ տարիները

՛՛Շատ լավ բաների մասին խոսեց սիրելի կոլեգաս` ցնցումներ, ստաբիլիզացիոն ֆոնդեր, ցածր վարկեր և այլն”,-այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ դիմելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանին: ՛՛Հենց քաղաքական այն ուժն է, որը լրիվ բարոյական իրավունք ունի՝ այս թեմաներով մեզ կշտամբելու, մեզ տխրահռչակ կամ այլ անուններով է դիմում, որովհետև ինքը մտածում է, […]

Իմ տառաճանաչության վրա ես կասկածո՞ւմ…Զուրաբյանը գիտի փողի տեղը

՛՛Ես չեմ ենթադրում, որ օրենքների ու կարգերի թերացում լինի հանձնաժողովի խնդիրների մեջ, բայց նաև տեսնում եմ, որ չեք ուզում դիտել կառավարման ոչ արդյունավետ մակարդակ, ոլորտի էկոնոմիկան, առաձնին ձեռնարկությունենրի էկոնոմիակյի խնդիրները՝ որպես ռեսուրս հետագայում սակագնի իջեցման համար, իսկ ռեսուրսն այնտեղ է՛՛,-այսօր էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդրանական լսումների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ՛՛Չեմ կարծում, որ բոլորիս […]

Կա բովանդակային տարբերություն, բայց հրաժարվել չեն կարող/վիդեո/

“Տարբերությունն այն է, որ պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու, լինելու է նպատակային սոցիալական վճար”,-անդրադառանալով կուտակային կենսաթոշակների մաիսն օրենքում կատարված փոփոխություններին՝ երեք լրատվամիջոցի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանը: Նա պարզաբանեց նաեւ  երկու օրենքների միջև բովանդակային տարբերությունները: “Բովանդակային տարբերությունն այն է, որ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն այդ վճարը պետք է կատարվեր […]

Իմ ընտանիքն այնպես չպիտի ապրի, ինչպես սովորական ժողովուրդը

”Մասնավոր հարցեր եք տալիս, բացի այդ էլ այնքան տեղեկատվություն էլ չունեմ՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք անհավասարակշռության մասին չի խոսում այն, որ Տարոն Մարգարյանի խորհրդականի տղային կարող են ազատ արձակել, իսկ Հայկ Կյուրեղյանին՝ոչ: ՛՛Միշտ ստացվում է այնպես, որ եթե ինչ-որ մեկը մի գործ է կատարում, հանցագործ […]

Մի փոքր սոցիալական խմբի համար չէ, որ որոշում պետք է կայացվի

”Ունենք նախագիծ, որը քննարկման առարկա դարձավ, և մենք գտնում ենք, որ մի փոքր սոցիալական խմբի համար չէ, որ որոշում պետք է կայացվի՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ խոսելով Կառավարության նոր առաջարկի մասին՝ գանձումներ կատարել միայն պետական ապարատում աշխատողներից: ՛՛Եթե ընդունում ենք օրենք, դա պետք է լինի բոլորի համար, եթե որոշակի […]

Գազի հանձնաժողովը լուրջ փաստեր է հայտնաբերել

Քառյակի այսօրվա նիստում միասնական որոշում են ընդունել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ: ՛՛Էլեկտրաէնեգիայի գների բարձրացումը ոչնչով հիմնավորված չէ, սա փորձ է ձախողված մենեջմենթի, մասնավոր մի ընկերության կողմից կուտակված պարքտերի բեռը տեղափոխել ՀՀ քաղաքացու ուսերի վրա, որին մենք կտարականապես դեմ ենք՛՛,-հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ առաջիկայում սրա հետ կապված […]

Քառյակի 3 ուժերը դեմ են Կառավարության աշխատանքային փաստաթղթին. ԲՀԿ-ը դեռ չի կողմնորոշվել

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների՝ քառյակի հերթական դռնփակ նիստը, որից հետո քննարկված հարցերի մասին լրագրողների հետ զրուցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ քննարկել են Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված Կառավարության նոր առաջարկը, որով, նշենք, ասվում է, որ պարտադիր բաղադրիչը պետք է գործի պետական կառավարման համակարգի աշխատակիցների համար: ՛՛Բացի […]

՛՛Դեմ եմ՛՛-ը միացավ քառյակին

Արդեն մեկ ժամից ավելի է՝ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունում սկսվել է ԱԺ ոչ իշխանական քառյակի հանդիպումը: Նշենք, որ քիչ առաջ այստեղ ժամանեցին ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության ութ անդամներ:  Նախքան հանդիպումը կշարունակվեր, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված փոփոխություններին, ասաց, որ քառյակը սկզբունքորեն դեմ է պարտադիր կուատակային բաղադրիչին […]

Միտինգ կարող են այսօր էլ անել. քառյակի պահանջների մեծ մասը կանեն

՛՛Ինչը որ ոչ թե ցանկություն է, այլ պետության հնարավորությունների շրջանակում է, անկախ քառյակի կետերից բնականաբար ծրագրավորված է, և պիտի փորձենք ընդունելի դարձնել՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե իշխանություններն իրագործելու է քառյակի 12կետերը, թե ոչ: ՛՛Իհարկե, շատ լավ են քառյակի ցանկություններն այն իմաստով, որ վերջին հաշվով ընդդիմությունը […]

Բաքվում հայ պատգամավորների դեմ բողոքի ակցիա/վիդեո/

Ադրբեջանցի ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հայ պատգամավորների` Four Seasons հյուրանոցի մոտ: Հիշեցնենք, որ Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի “Rose-Roth” սեմինարին մասնակցելու համար Բաքու է մեկնել  հայկական պատվիրակություն՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։ Ադրբեջանում է  նաև “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։  Ոստիկանությունը ցրել է ցույցի մասնակիցներին և խլել է նրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի