Գազի հանձնաժողովը լուրջ փաստեր է հայտնաբերել
Քառյակի այսօրվա նիստում միասնական որոշում են ընդունել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ: ՛՛Էլեկտրաէնեգիայի գների բարձրացումը ոչնչով հիմնավորված չէ, սա փորձ է ձախողված մենեջմենթի, մասնավոր մի ընկերության կողմից կուտակված պարքտերի բեռը տեղափոխել ՀՀ քաղաքացու ուսերի վրա, որին մենք կտարականապես դեմ ենք՛՛,-հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ առաջիկայում սրա հետ կապված հանհամատեղ հայտարարություն կլինի ու կհարապարակվի:
Քառյակը քննարկել է նաև Գազի հանձնաժողովում տեղի ունեցող իրադարձությունները: ՛՛Հանձնաժողովը հունիսին պետք է հանդես գար եզրակացությամբ՝ առնվազն միջանկյալ, սակայն մեծամասնության կողմից սկսվել է ինչ-որ անհասկանալի դիմադրություն, և ամեն ինչ անում են, որ նման եզրահանգում չլինի: Արդեն կան լուրջ բացահայտումներ, փաստեր, որ պետք է ներկայացվի ժողովրդին՛՛,-շեշտեց նա:
Զուրաբյանի խոսքով՝ քառյակը մշակվել են համատեղ գործողությունների ծրագիր, որով մեծամասնաությանը պիտի պարտադրեն կատարել ԱԺ-ի որոշումն ու հանդես գալ եզրահանգմամբ: ՛՛Եթե սա չհաջողվի, ու մեծամասնությունը տապալի իր իսկ որոշումը, ուրեմն քառյակը հանդես կգա սեփական եզրակացությամբ՛՛: