12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մի փոքր սոցիալական խմբի համար չէ, որ որոշում պետք է կայացվի

”Ունենք նախագիծ, որը քննարկման առարկա դարձավ, և մենք գտնում ենք, որ մի փոքր սոցիալական խմբի համար չէ, որ որոշում պետք է կայացվի՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ խոսելով Կառավարության նոր առաջարկի մասին՝ գանձումներ կատարել միայն պետական ապարատում աշխատողներից: ՛՛Եթե ընդունում ենք օրենք, դա պետք է լինի բոլորի համար, եթե որոշակի քանակի համար է այս օրենքը գործելու, կոնկրետ իմ համար դա անընդունելի է՛՛,-նկատեց պատգամավորը: 

ՕԵԿ-ի տեսակետը մեկն է՝ պարտադիրը պետք է հանվի, դիմում պետք է գրեն նրանք, ովքեր ուզում են, որ իրենցից պահումներ արվեն:

՛՛Մենք ունենք ահազանգեր, որ ամապատասխան ղեկավարները կանչում են աշխատակցիներին ու ասում են՝ անպայման պետք է դիմում գրեք, քանի որ իմ անձի ու ձեր աշխատանքի խնդիրն է, շատերը համոզվում են: Բայց սա լուծում չէ, պետք է հստակ հարաբերությունները պարզվեցեն, որ չլինի մի մարդ, որին ստիպեն գումար պահել՛՛,-եզրափակեց Հեղինե Բիշարյանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ