05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հիշեցին մութ ու ցուրտ տարիները

՛՛Շատ լավ բաների մասին խոսեց սիրելի կոլեգաս` ցնցումներ, ստաբիլիզացիոն ֆոնդեր, ցածր վարկեր և այլն”,-այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ դիմելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանին:

՛՛Հենց քաղաքական այն ուժն է, որը լրիվ բարոյական իրավունք ունի՝ այս թեմաներով մեզ կշտամբելու, մեզ տխրահռչակ կամ այլ անուններով է դիմում, որովհետև ինքը մտածում է, որ ամբողջ հայ ժողովուրդը մութ ու ցուրտ տարիները և իրենց քաղաքականությունը վաղուց արդեն մոռացել է, և մեզ կարող է քննադատել: Բոլորովին էլ այդպես չէ, սիրելի՛ պարոն Զուրաբյան՛՛,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ լսումների ժամանակ Զուրաբյանը ողջունեց Նաղդալյանի քննադատությունն՝ ուղղված Հանրային ծառայություններոը կարգավորող հանձնաժողովին, սակայն միաժամանակ ասաց, որ էլեկտրաէներգիայի թանկացման համար պետք է մեղադրել ՀՀԿ-ին, ոչ թե Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցին: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ