Իմ տառաճանաչության վրա ես կասկածո՞ւմ…Զուրաբյանը գիտի փողի տեղը
՛՛Ես չեմ ենթադրում, որ օրենքների ու կարգերի թերացում լինի հանձնաժողովի խնդիրների մեջ, բայց նաև տեսնում եմ, որ չեք ուզում դիտել կառավարման ոչ արդյունավետ մակարդակ, ոլորտի էկոնոմիկան, առաձնին ձեռնարկությունենրի էկոնոմիակյի խնդիրները՝ որպես ռեսուրս հետագայում սակագնի իջեցման համար, իսկ ռեսուրսն այնտեղ է՛՛,-այսօր էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդրանական լսումների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ՛՛Չեմ կարծում, որ բոլորիս պետք է բավարար լիներ այն իրավիճակը, որ սահմանված է շահութաբերության նորմա, և բարի, կորուստներն աճում են, դա իրենց խնդիրն է, սակագինն էլ մենք մեր սպառողների հաշվին պիտի լրացնենք ու անընդհատ բարձրացնենք. այս իրավիճակը որպես մեկիս չի կարող բավարարել՛՛,-հավելեց նա:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն արձագանքեց, որ թյուրընկալում կա: ՛՛Այնպես չի, որ մեզ չի հետաքրքրում որևէ ընկերության արդյունավետ աշխատանքը, բայց մենք կարգավորող մարմին ենք, ու չենք կարող մեր լիազորությունները գերակշռել՛՛: Նա ասաց, որ ԱԺ-ում պետք է քննարկվի իրենց հանձնաժողովի լիազորությունները միջազգային փորձի վրա հիմնելու հարցը:
Այնուհետ հարց տալու իրավունքը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանինն էր, ով նախ ողջունեց Հերմինե Նաղդալյանի քննադատությունը: ՛՛Բայց թիրախը սխալ է ընտրված, տիկին Նաղդալյան, առաջին հերթին այդ քննադատության թիրախը պետք է լինի ՛՛Հանրապետական՛՛ մեծամասնությունը, որը թույլ է տվել այս խնդիրները, այստեղ Ռոբերտ Նազարյանն անելիք չունի՛՛:
Նաղդալյանը տեղից արձագանքեց. ՛՛Ես ձեզ պես պատգամավոր եմ և իրավունք ունեմ ինքս ավելի լավ որոեշելու, թե որ թիրախն է ավելի լավ՛՛:
Ապա Զուրաբյանը հնչեցրեց հարցերը. ՛՛Տխչահռչակ պայմանագրի՝ ՛՛Հայռուսգազարդի՛՛ հետ, որով հայկական կողմը պայամանավորվել է Հրազդանի հինգերորդ բլոկի արտադրված էլեկտրաէներգիան առաջնային կարգով առնել, իսկ դա թանկ է, հետևանքներն արդեն երևում են: Նախորդ տարի այդ բլոկից 33 դրամով չորս հարյուր միլիոն Կվ/ժամ է գնվել, 13.2 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, հաջորդ տարի նախատեսված է հինգ հարյուր միլիոն կվ/ժամ գնել, որն ստեղծում է16.5 միլիարդ դրամի գումար, այսինքն՝ 3.3 –ով ավելի թանկ էլեկտրաէներգիա ենք գնելու Հրազդանի հինգերորդ բլոկից՛՛: Պատգամավորը հարցրեց Նազարյանին՝ ինչպես է գնահատում այդ պայմանագրի ազդեցությունը էլեկտրաէեներգիայի թանկացման վրա: Նազարյանը պատասխանեց, որ Հրազդանի ՋԷԿ-ի պայմանագրին չի ցանակնում որևէ գնահատական տալ, քանի որ ինքը ոչ պայմանագրի կնքման կողմ է եղել, ոչ էլ իրենց հանձնաժողովը նման խնդիրներին է անդրադառնում: ՛՛Այդ կայանը վաճառվել է 31 միլիոն դոլարով և պայմանն այն է եղել, որ 15 տարվա ընթացքում այդ ներդրումը վերադարձվի, մենք սակագնի հաշվարկի ժամանակ պայմանագրի այդ դրույթներն ենք ամրագրել, մնացած բոլոր ծախսերը՝ գազի, վառելիքի գինն է, և շահագործման պահպանման ծախսերը, այլ ծախսային հոդված գոյություն չունի, շատ ա, քիչ ա, ազդեցությունն ինչպիսին է, դուք որոշեք՛՛:
Ինչ վերաբերում է թանկացման համար Նազարյանի բերած պատճառաբանությանը, թե 88 օր ուշացրել է ատոմակայանի աշխատանքը, սակավաջրության տարի է եղել, Հայաստան-Իրան գիծ պետք է կառուցվի ու ներդրումային ծրագիրն աճել է, Զուրաբյանը զարմանում է: ՛՛Պետք է ընդունել, որ դրանք ֆորսմաժորային իրավիճակներ չեն, ցանկացած ձեռնարկություն սա պետք է հաշվի առներ: Վարկի արտոնյալ ժամկետի ավարտ եք ասում, կներեք՝ սա ի՞նչ է նշանակում, մարդիկ գիտեն չէ՞, որ երեք տարի արտոնկալ ժամկետում են գտնվում, հետո ավարտվելու է՛՛:
Ռոբերտ Նազարյանն արձագանքեց, որ ատոմականը, եղել է ժամանակ, որ իր պլանային կանգառներից հետո մի քանի օր ուշ կամ շուտ է մտել ցանց:
՛՛Ինչ վերաբերում է վարկերի սպասարկումն ինչի մենք չենք կարող ասել հստակ, սահուն ձևով գնահատել, հասկանաալ, ես ի սկբանե ասացի, որ ըստ ժամակայուցի…՛՛,-ասաց Նազարյանը, սակայն նրան ընդհատեց Զուրաբյանն՝ ասելով. ՛՛Ի սկզբանե մի քիչ բարձր դնեիք՛՛: ՛՛Այդպես չենք արել, որովհետև եթե ի սկզբանե բարձր գինը դնեի, պիտի ասեիք՝ մարման տոկոսները և մայր գումարի մարումը սկսվում է 2015-ի մարտ ամսից, ինչո՞ւ ես 2012 թվականից այս գումարը դրել, կուտակում, տանում ես, որ իրանք էլ այդ փողը ֆռռացնեն իրենց համար, եկամտի աղբյուր ես ստեղծել, այդ հարցը կտային: Եթե հանուն ստաբիլության դա անեի, ինձ կմեղադրեին՛՛:
Նիստը վարող Վարդան Այվազյանն էլ ասաց, որ մենք պարտադրված ենք այլ աղբոյւրի առկայության պարագայում Հրազդանի ՋԷԿ_ից առնել էներգիան:
Զուրաբյանը չհամաձայնեց. ՛՛Որ կարդաք, շատ լավ էլ կա նման կետ գրված՛՛,-նկատեց նա: ՛՛Իմ տառաճանաչության վրա ես սկսե՞լ կասկածել՛՛,-արձագանքեց Այվազյանը:
Զուրաբյանն առաջարկեց նաև, որ օրինակ՝ Կառավարությունը կարող էր կայունացման ֆոնդ ստեղծել, կամ ցածր տոկոս վարկեր տրամադրել ու գինն էլ չէր բարձրանա:
Նազարյանը համաձայնեց. ՛՛Եթե մենք կարողանայինք ունենալ այդ ստաբիլացիոն ֆոնդը,մենք կխոսափեինք նման վայրիվերումներից: Բայց այդ ֆոնդը ստեղծելու աղբյուրը և պայմաններն ու օրենսդրական դաշտը պետք է կառավարվի օրենքով: Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկեք ու կառավարումն էլ թող լինի այդ մարմնի կողմից՛՛: Զուրաբյանը տեղից նշեց. ՛՛Փողն էլ կա, տեղը կասեմ՛՛:
՛՛Շատ ավելի լավ, որ գիտեք փողի տեղը, հիմա ասեք, դնենք փակենք այս հարցը՛՛,-եզրափակեց Նազարյանը: