17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քառյակի 3 ուժերը դեմ են Կառավարության աշխատանքային փաստաթղթին. ԲՀԿ-ը դեռ չի կողմնորոշվել

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների՝ քառյակի հերթական դռնփակ նիստը, որից հետո քննարկված հարցերի մասին լրագրողների հետ զրուցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ քննարկել են Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված Կառավարության նոր առաջարկը, որով, նշենք, ասվում է, որ պարտադիր բաղադրիչը պետք է գործի պետական կառավարման համակարգի աշխատակիցների համար:

՛՛Բացի նրանից, որ ունեցանք քննարկում, հանդիպման համար քառյակին դիմել էր ՛՛Դեմ եմ՛՛ շարժումը, մենք նաև իրենց հրավիրեցինք նիստին ու նրանց հետ համատեղ քննարկեցինք: Ինչո՞ւ ենք կուտակայինի այս հարցն այսպես քննարկում, քանի որ Կառավարությունը դրել է շրջանառության մեջ մի աշխատանքային փաստաթուղթ, որը պետք էր քննարկել, քանի որ այն կարող  է դառնալ օրինագիծ ու Կառավարությունն այն կարող էր բերել քննարկման, ու ճիշտ կլիներ, որ ունենայինք միասնական որոշում՛՛,-ասաց Զուրաբյանը: Նա նշեց, որ որևէ առաջարկ քառյակի համար ընդունելի կլինի, եթե պահպանվում են երեք սկզբունքներ: ՛՛Առաջին՝ պարտադիր բաղադրիչը որևէ տեսքով որևէ կատեգորայի համար մեզհամար ընդունելի չէ:

Մենք չենք ըդնունի որևէ որոշում, որ խտրականություն է  դնում քաղաքացիների տարբեր կատեգորիաների միջև՝ լինի դա տարիքային, թե բաժանելով պետական, մասնավոր սեկտորի և երրորդը՝ մենք ընդունելու ենք այնպպսի լուծում, որ հիմնված կլինի սերունդների համերաշխության սկզբունքի վրա՛՛,-շեշտեց պատգամավորը: Վերջինս նշեց, որ երեք քաղաքական ուժեր՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ՛՛Ժառանգությունն՛՛ արդեն հայտնել են իրենց դիրքորշումը, որ այս առաջարկը կտրականապես բացառում են, իսկ ԲՀԿ-ն իր որոշումը կըդնունի վաղը, որովհետև այդ մասով նիստ են անելու խմբակցությունում և խորհրդում: ՛՛Ընդհանուր առմամբ միասնական մթնոլորտ կա քառյակում՛՛,-միաժամանակ նշեց Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ են քննարկել ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի հետ, ապա Զուրաբյանը պատմեց. ՛՛Մենք ՛՛ԴԵՄ ԵՄ-ի հետ ուենցանք արդյունավետ քննարկում, իրենք շատ օրիանակներ բերեցին, որ ճնշումներ են եղել մարդկանց վրա, բայց մենք նաև որոշում ընդունեցինք: Հասկանալի է, որ եթե մենք մերժում ենք իշխանության մոտեցումները, ճիշտ կլինի, որ լինի այլընտրանք այդ ռեֆորմին, որն ընդունելի է հասարակության համար: Մենք որոշել ենք համագործակցելու քառյակով միասին ու ՛՛Դեմ եմ՛՛-ի հետ միասնական այլընտրանք ստեղծելու ուղղությամբ: Համարում ենք, որ եթե միասնական այլընտրանք ստեղծվի, կողմ կլինի ութսուն տոկոսից էլ ավել ժողովուրդը, նկատի ունեմ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ութսուն տոկոսը չի ընդունում այս նախագիծը՛՛:

Զուրաբյանը ասաց, որ Կառավարության այս փաստաթղթերին բոլորը շուտով կծանոթանան, իրենք այն կհրապարակեն: ՛՛Հիմնական խնդիրներն այն են, որ ի վերջո պարտադիր բաղադրիչը գործելու է ամբողջ պետական սոկտորի համար, տանսյակ հազարավոր մարդկանց համար, իսկ մասնավորի համար դրա գործածությունը հետաձգվում է երեք տարով, բայց մենք պարտադիրը որևէ տեսքով չենք ընդունում՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ