28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Միտինգ կարող են այսօր էլ անել. քառյակի պահանջների մեծ մասը կանեն

՛՛Ինչը որ ոչ թե ցանկություն է, այլ պետության հնարավորությունների շրջանակում է, անկախ քառյակի կետերից բնականաբար ծրագրավորված է, և պիտի փորձենք ընդունելի դարձնել՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե իշխանություններն իրագործելու է քառյակի 12կետերը, թե ոչ:

՛՛Իհարկե, շատ լավ են քառյակի ցանկություններն այն իմաստով, որ վերջին հաշվով ընդդիմությունը պիտի հասկանա, որ ինչպես քաղաքացիական նախաձեռնություններն են, կառավարման պրոցեսներին մաս դառնալ, և սա առաջին փորձն է, և դրական եմ գնահատում, որ կառավարման խնդիրներին մասնակցություն ունենան բոլորը: Դե իհարկե, քաղաքական թիմեր են, PR-ի տեսակետից այլ որդեգրումներ են, եթե հանկարծ չանեն, մենք միտինգ ենք անելու՛՛: Սահակյանը կարծում է՝ նման բաները պիտի հանել քաղաքական դաշտից, որովհետև վետո դնելով խնդիրները չեն լուծվում:

Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել էր, որ ՀՀԿ-ը չի պատրաստվում որոշ պահանջներ կատարել, քանի որ պոպուլիստական են, Սահակյանը նկատեց. ՛՛Քաղաքական թիմեր են, նաև պոպուլիզմը պիտի լինի, բայց պոպուլիզմը պիտի առանձնացնել ու փորձել պրակտիկ ձևով խնդիրները լուծել՛՛: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն դիտարկումը, թե Սերժ Սարգսյանն ավելի շուտ իր ձեռքը կկտրի, քան թե ստորագրի մի փաստաթուղթ, որով փոփոխություն կարվի ընտրական օրենսգրքում, ԱԺ նախագահը պատասխանեց. ՛՛Դա էլ վարքագիծ է քաղաքական գործչի, որը փորձում է ակնհայտ դարձնել իր մոտեցումները. և իշխանական և ոչ իշխանական ուժերի մոտ ակնհայտ է կուրծք ծեծելու գաղափարախոսությունը, դա ինձ համար ընդունելի չէ, անհրաժեշտ է խնդիրներ առաջարկել ու հետամուտ լինել դրանց լուծմանը, ինչ վերաբերում է նրան, որ կարող են նախագահին կամ գործադիր իշխանության ղեկավարին թիրախային դարձնել մտածելով, որ այս կան այն քաղաքական ուժի պատիվը ավելանում է, ես դրա կողմնակիցը չեմ՛՛:

Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ ընդդիմությունը պատկեր է ներկայացնում, որ իրենք խեղճ են, որ իրենց որևէ առաջարկություն չի ընդունվում, սակայն այդպես չէ: ՛՛Ցանկացած հանձնաժողովի նիստում բազմաթիվ առաջարկություններ են ընդունվում, նաև այս տարիների ընթացքում մայր օրենքներ են շատ ընդունվել, այնպես չէ, որ ընդդիմությանը բանի տեղ չեն դնում, պարզապես երբեմն-երբեմն նաև որովհետև քաղաքական պայմանը չկա իշխանափոխության կամ այլ խնդիրներում, ընդդիմությանը իշխանությանը միշտ ներկայացնում է ոչ հասու: Հարցին՝ այսպես ասած թասիբի հա՞րց է ընդդիմությանը մերժելը, ԱԺ նախագահը պատասխանեց. ՛՛Թասիբի հարց չկա, եթե այդ ճանապարհով շարունակենք, ապա մի պահ է գալու, որ կուսակցություններն աղանդների կվերածվեն. նրանք բոլորը հայեր են, և նրանց պահանջները պիտի լսես, այլ բան է՝ որքանով կընդունես՛՛:

ԱԺ նախագահը նաև կարծում է՝ քառյակի մեծ մասն ընդգրկված են կառավարության ծրագրում, և մեծ մասը հնարավոր է կատարել: ՛՛Կատարել ոչ թե նրա համար, որ իրենք պիտի միտինգ անեն, միտինգ կարող են այսօր էլ անեն, եթե հասարակական պահանջ լիներ, վաղուց միտինգներ կանեին, այլ նրա համար, որ ժողովրդի ցանկությունը դա է: Մենք ավելի մեծ ծրագրեր կարող ենք առաջարկել, որ մի քանի տարի հետո ամբողջ Արմտյան Հայաստանը մերն է, դա ցանկություն է,  բոլորիս ցանկությունն է, իշխանությանը ժամանակ դնել, սխալ է, բայց որքան ընդդիմությունը միասնական լինի, այնքան լավ՛՛  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ