06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

8-ամսական հայազգի երեխան գերի է մնացել Սլավյանսկի գնդակոծվող հիվանդանոցում/ֆոտո, վիդեո/

Քանի դեռ կրակում են ուկրաինական Սլավյանսկում, վիրահատարանում պայքարում են 8 ամսական երեխայի կյանքի համար: Kp.ru-ն հայտնում է, որ չնայած Սլավյանսկի հիվանդանոցի ուղղությամբ արձակվող կրակահերթերին, 4-րդ հարկում շարունակում է մնալ 8-ամսական Եվգենին իր մոր և հերթապահ անձնակազմի հետ: Երեխայի մայրը` Վիկտորիա Եզեկյանը, շփոթմունքի մեջ է. անհրաժեշտ է երեխային հեռացնել այդ շենքից, սակայն տեխնիկապես դա դժվար է: […]

Հայաստանում իրական բարեփոխումների համար անհրաժեշտ է

Հայաստանում իրական բարեփոխումների համար անհրաժեշտ է՝ 1. Լուծարել հակասահմանադրական, ընտրակաշառք բաժանող կուսակցությունները՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՛՛Օրինաց Երկիր՛՛ եւ բազմաթիվ ՛՛ֆեյք՛՛ կուսակցությունները, որոնք չունեն օրենքով սահմանված 2000 անդամ։ 2. Նոր սահմանադրություն մշակելու համար գումարել սահմանադրական ժողով։ 3. Անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստությունը հետ վերադարձնել հանրությանը։ Հայաստանի ընդդիմության շարքերում չեմ տեսնում պատրաստակամություն միավորվել այս դրույթների շուրջ։

“Քոչարյանի կառավարությունը վերջացել է 10 մարդու գնդակահարմամբ” /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը պատասխանելով նոր կառավարության ծրագրին առնչվող հարցին ասաց, որ այդ ծրագիրը ավելի իրատեսական է քան նախորդը, բայց իրագործումը մի տեսակ մշուշոտ է կամ գրեթե անհնարին: Կարապետյանը անմիջապես անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա իշխանության ժամանակահատվածում արձանագրված ոչ դրական փոփոխություններին: “Ռոբերտ Քոչարյանին ու իր […]

Եվ ամբողջ աշխարհը կծափահարի Թուրքիային… /վիդեո/

Պոլսահայ ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը վստահ է՝ Թուրքիայի իշխանություններն ընդունելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստանում են լինելու: ՛՛Ես գտնում եմ, որ եկող տարի Թուրքիան իր պետական ամբողջ իշխանական համակարգով լինելու է Հայաստանում, բարձրանալու է Ծիծեռնակաբերդ ու ներողութուն է խնդրելու, դա ձեռնտու է Թուրքիային՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: […]

Ծիծաղելի է. Լևոնզուրաբյանները որոշել են դիվանագիտության դասեր տալ

”Լևոնզուրաբյանները որոշել են դիվանագիտության դասեր տալ։ Ծիծաղելի է, քանի որ նման հարթակում հանդես գալու կրթական համապատասխան ցենզից շատ հեռու են։ Պարզից էլ պարզ էր, որ Նազարբաևի հայտարարությունն ադրբեջանական լսարանի ու հատկապես Ալիև կրտսերի համար էր։ Բայց, այ քեզ բան. արի ու տես՝ Հայատանում էլ կան մարդիկ, ովքեր ուրախացան այդ նամակից։ Ավելին, սկսեցին այն ներքաղաքական շահարկումների […]

Հասուն քայլերով գնում ենք Մաքսային միություն. Արամ Կարապետյան /վիդեո/

“Հասուն և հաստատուն քայլերով գնում ենք դեպի Մաքսային միություն”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա կարծում է, որ ծագած խնդիրները այս ճանապարհին շատ հասկանալի են, այդ թվում նաև արևմուտքի հետ կապված հարցերը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ո՞վ է նման բան ասել… մենք Իրանի հետ հիմա էլ առևտուր ենք անում,

՛՛Իրանը մնում է մեր հաստատուն ու լավ բարեկամ երկիրը, և Իրանի հետ ցանկացած տնտեսական հարաբերության զարգացում ՀՀ-ի համար շատ ձեռնտու է, հատկապես եթե դա լինի ազատ տնտեսական գոտի՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը`խոսելով Իրանի սահմանի հետ նոր տնտեսական գոտու մասին: Նախարարը նշեց՝ այն կարող է և՛ արդյունաբերություն լինել, և՛ ներառել այնպիսի ոլորտներ, […]

Զինյալները զավթել են Լուգանսկի զորամասը

Ուկրաինայում այս գիշեր իրենց զինյալներն հսկողության տակ են վերցրել Լուգանսկի ներքին զորքերի զորամասը: Զինծառայողները հանձնվել են և կանգնել շարահրապարակում: Հաղորդվում է, որ շատ զինծառայողներ վնասվածքներ են ստացել: Զորամասի վրա հարձակմանը մասնակցել են 300 զինյալներ: Լուգանսկում իրավիճակը սրվեց հունիսի 2-ի գիշերը, երբ մի քանի հարյուր զինյալներ հարձակում գործեցին սահմանային զորամասի վրա: Երկու կողմերից գրանցվեցին տասից ավելի […]

Ինչ պատասխան պետք է տրվեր Նազարբաևին

”Նազարբաևի խոսքերից հետո հայկական քաղաքական միտքը ուշքի չի գալիս։ Առանց խորանալու ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ փոխխոսնակի մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք թանկ են նստելու ԼՂՀ վրա։ Այդ հայտարարությունների իմաստն այն է, որ բա, իհարկե, Ղարաբաղը հո Հայաստանի հետ ՄՄ կամ Եվրազես չի մտնում։ Ադրբեջանական day.az-ը և zerkalo-ն ցնծության մեջ են. իբր թե հայերն […]

Արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը. Սերժ Սարգսյան

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի՝ ՀՀ Նախագահի նստավայրում դիմավորման և Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նեղ, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք ամփոփել են բանակցությունների արդյունքները:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի