14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա մարտավարական քայլ է. քառյակը՝ նախագահի առաջարկից

՛՛Հոսանքի թանկացումը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, մեծ թվով թոշակառուների՝ մոտ հինգ հարյուր հազար, իսկ դա հարյուր հազար քաղաքացու համար է՛՛,-այսօր քառյակի համատեղ ասուլիսի ժամանակասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հանձնարարության մասին: Նշենք, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ:

Մանուկյանն ընդգծեց, որ գազի թանկացման ժամանակ էլ պետք է անապահովների գազը սուբսիդավորվեր, սակայն այս խոստումը չի իրականացել: ՛՛Եթե իրականանա էլ, ոչ մի խնդիր չի կարող լուծել՛՛,-նկատեց նա: 

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ընդգծեց, որ տպավորություն է, որ նախագահը միայն երեկ է տեղեկացել թանկացման մասին: ՛՛Սա մարտավարական քայլ է՝ ինչ-որ բան ասելու համար ու խնդիր չի լուծում՛՛,-կարծում է նա:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի խոսքով՝ դրանով չենք կարող սփոփվել, ասել, որ թանկացումը չի ազդի բնակչության վրա: ՛՛Մասնակի լուծումներն ըդնունելի չեն, համակարգային լուծումներ են պետք՛՛,-շեշտեց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ իշխանությունների ու իրենց պատկերացումները, թե ովքեր են անապահով համարովում, տարբեր են: ՛՛Մեզ համար յոթանասուն- ութսուն տոկսն է այդ խավը, որովհետև չունեն նվազագույն բյուջեին համարժեք եկամուտ, կտեսնենք, որ ավելի մեծ ծավալների մասին է խոսքը, եթե մեզ չխաբենք՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ