22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քառյակը միամտաբար կստիպի իշխանություններին

 Քառյակը դեռ չի որոշել, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է կատարի էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու համար: ”Քայլերի հետ կապված որոշում դեռ չունենք, ունենք հիմնարար փաստարկված առաջարկներ, որ թանկացում կարող է չլինել, այլ բան է, որ կարող է իշխանությունը չուզել”,-այսօր քառյակի համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: ”Ուզում ենք համոզել իշխանությանը, որ հետ կանգնեն այս մտքից, կփորձենք անել այս քայլը, ընթացքում կորոշենք քայլերի կոնկրետությունը, ՍԴ դիմելու որոշում, միջոցառումներ անելու, բայց դեռ չենք հասցրել մանրամասն քննարկել”,-նշեց նա:

”Ժառանգության” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի խոսքով` ամեն ինչ, որ հնարավոր է անել, անելու են: ”Մեր մասնագետները կներկայացնեն համապատասխան այլընտրանքային ճանապարհ, բայց այնքան միամիտ չենք, որ հավատանք, իշխանությանը փող է պետք, իշխանությունը պարտք ունի”,-կարծում է նա:

Մանուկյանը հավելեց, որ ամեն ինչ չէ, որ պետք է պահանջել քաղաքական ուժերից, հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է ոտքի կանգնի: Միաժամանակ նա նկատեց, որ ինքը միամիտ չէ, գիտի` իշխանությունն որևէ հարցի ուշադրությւոն չի դարձնում: ”Ժողովուրդն ինքն արդեն պետք է հասկանա, որ իր իրավունքի պաշտպանությունը քառյակի խնդիրը չէ, այլ նախևառաջ իր խնդիրն է”: Հարցին, թե Արմեն Ռուստամյանն ասում է, որ ստիպելու են իշխանություններին ընդունել իրենց պահանջը, իսկ Մանուկյանն էլ ասում է, որ միամիտ չէ, այդ դեպքում ինչպես է ստացվելու, Ռուստամյանն արձագանքեց, որ միամտորեն էլ կարելի է ինչ-որ բաներ ստիպել: Նա ևս կոչ արեց հասարակությանը միանալ իրենց, պայքարի դուրս գալ, և այդ ակտիվությամբ ստիպել իշխանություններին ականջալուր լինել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ