10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հույս ունեմ, որ Հայաստանը չի մասնակցի Եվրասիական միությանը. Ալեքսանդր Արզումանյան

Այսօր լրագրողներրին  հետ հանդիպման ժամանակ  արատաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ  Մաքսային միության հիմնադիր երեք երկրների մեջ կան այնպիսի հարաբերություններ, որոնք շտկման կարիք ունեն.’’Հույս ունեմ, որ Հայաստանը չի անդամակցի Եվրասիական միությանը’’,-ասաց նա:

Արզումանյանը նշեց նաև, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, թե ինչպես են Ադրբեջանին ներքաշում պատերազմի մեջ.’’Մեզ նույնպես ինչ որ ուժեր ուզում են ներքաշել պատերազմի մեջ։ Հազար ու մի պատճառներ կան դրա համար’’:

Շարունակելով դիտարկումները քաղաքական գործիչը ասաց.’’Տարիներ շարունակ ասում ենք, որ մեր սուվերենությունը վտանգված է, Ռուսատանը մեզ հետ վարվում է ինչպես մանրադրամի հետ, իր տարածաշրջանայի խնդիրները լուծելու համար։ Չեմ բացառում նաև, որ Ռուսաստանը բանկցություններ տանի Ադրբեջանի հետ նրան ներգավելու Եվրասիական միության մեջ` Ղարաբաղը նրան տրամդրելու համատեքստում։ Այժմ մեր աշխատանքը այն է, որ անդադար ասենք` մեր պետականությունը վնասված է’’:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ