28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի իրավիճակի պատճառով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն փոխվի. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայւոմ տիրող իրավիճակի պատճառով Վրաստանը չի փոխի Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությունը, տեղեկացնում է newsgeorgia.ru-ն։  “Մեր ընկեր եւ գործընկեր Ուկրաինայի դժվարությունների պատճառով այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունների գործընթացում կան բարդություններ: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների մեր ուղղությունը կփոխվի”,-  ասել է նա` նշելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները […]

՛՛Երբեք նախագահները չեն ասի՝ ինչ լավ է՝ Հայաստանը եկավ՛՛

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ողջունում է Կալիֆորնիայի նահանգի սենատի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը, միաժամանակ կոչ է անում չգերագնահատել դրա դերը: Այս մասին նա նշեց այսօր ասուլիսում: Իսկանդարյանի խոսքով՝ այս քայլը քաղաքական նշանակություն ևս ունի, սակայն եթե բոլոր նահանգներն էլ ընդունեն ԼՂՀ-ի անկախություն, բան չի փոխվի:  Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ Իսկանդարյանն ասաց, որ Մաքսային միության […]

՛՛Թող Նազարբաևը դուրս գա ԵՏՄ-ից, տեսնենք՝ ինչ է դա տալու Ղազախստանին՛՛

Ընդդեմ իրավական կամայականության հ/կ-ի նախագահ, ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Լարիսա Ալավերդյանը կարծում է , որ Արցախը չճանաչված իր կարգավիճակով պաշտպանված կլինի, եթե Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին:  ՛՛Այն միությունը, որի մեջ մտնում է Հայաստանը, ԵՏՄ լինի, թե ՄՄ, մեկ է, բոլորը պիտի հասկանան, որ Հայաստանն ունի հատուկ […]

Ինչու Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը

 ՛՛Սեպտեմբերի 2-ը բոլորիս համար շատ կարևոր օր է, և այն խնդիրը, որ այն ժամանակ է դրվել, լուծված է դե ֆակտո, դե յուրե գործընթացը Հայաստանն ու դիվանագիտական պետական միտքն ու մարմինները չկարողացան բերել, այնպես անել, որ դե յուրե ճանաչումը տեղի ունենա վերին աստիճանի արագ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ԼՂՀ-ի անկախության մասին, ասաց Ընդդեմ իրավական կամայականության հ/կ-ի […]

Ոչ մի ղարաբաղցի երբեք իրեն չի պատկերացնի Ադրբեջանի կազմում. Է. Մինասյան

Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության հռչակման 23-րդ ամյակն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա նշեց, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում՝ իբրև մարզի կամ այլ միավորի տեսքով, միշտ պահել է իր դիրքն անկախ իրավիճակից: Ըստ Մինասյանի՝ 1991 թ-ի աշնանը անկախության հռչակումը […]

Թուրքական նոր իշխանությունները` դեպի Եվրոպա՞, թե՞ ԱՄՆ

‘’Նախագահական առաջին ելույթում Էրդողանն ասաց, որ Եվրոպայի խորհրդարանի հետ մեր փոխհարաբերությունները առաջնահերթություն են կազմում, որը ընդամենը ամիսներ առաջ ասում էր թքած ունենք Եվրոպայի վրա’’,- նման կերպ արտահայտվեց ասուլիսի հրավիրված հրապարակախոս, տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությանը: Նա նաև մեջբերեց Մերկելի հայատարարությունը.’’Թուքիան մեր գործընկերն է, ոչ բարեկամը’’: Գերմանիայի կանցլերի կողմից ասվածը մի փոքր […]

Քոչարյանը պիտի ՀՀԿ-ի դուռը ծեծի, եթե ուզում է վերադառնալ /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ նա ուզում է վերադառնալ, սակայն դա չի ուզում անել՝ հիմնվելով որևէ կուսակցության վրա: ՛՛Նա շարունակում է պնդել՝ եթե ազգովի խնդրեք, ես հետ կգամ, ես չեմ ուզում դառնալ ինչ-որ մի կուսակցության դրածո, որովհետև դա սահմանափակում է նրա գործունեությունը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: […]

Ինչ սպասել Էրդողանից և Դավութօղլուի կառավարությունից

Ինչպես գիտենք, 2014 թ-ի օգոստոսի 10-ին Թուրքիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որում հաղթեց վարչապետ, ‘’Արդարություն և զարգացում’’ կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վարչապետի պաշտոնն էլ զբաղեցրեց Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Թուրքիայի թվով 62-րդ կառավարությունը այսօր պետք է իր ծրագիրը ներկայացներ Ազգային ժողով, որում առանձին տեղ է հատկացված Հայաստանին և հայությանը: Եվ այս առիթով հրավիրված […]

Պուտինը հանձնարարել է ստորագրել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն։ Պուտինի այս կարգադրությունը հրապարակվել է այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Փաստաթղթում մասնավորապես նշվում է. “Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը՝ ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագիրը”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի