25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կպահանջե՞ն Սերժ Սարգսյանի հրաժարականը

”Միայն հանրահավաքի հետ կապված հարցեր չեն քննարկվել և անհրաժեշտություն կար երկուսով հանդիպելու”,-Henaran.am-ի հարցին՝ ինչու հանդիպեցին Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը, ինչու հրավիրված չէին քառյակի մյուս անդամները՝ ՛՛Դաշնակցությունն՛՛ ու ՛՛Ժառանգությունն՛՛ այս հանդիպմանը նման պատասխան տվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, երեկ հանդիպել էին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և խմբակցություններից պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:

Հարցրինք՝ գաղտնի՞ք ունեին ՀՅԴ-ից ու ”Ժառանգությունից”. ”Չէ, չէ, գաղտնիք չունենք: Մենք շարունակելու ենք հանդիպումները, և առաջին անգամ չէ, որ մենք երկկողմանի հանդիպումներ ենք անում: Դա այդ նույն շարքից է: Մենք նախկինում էլ արել ենք երկկողմանի հանդիպումներ, հիմա ևս անում ենք, առաջիկայում շարունակվելու է դա”: Մարգարյանի խոսքով՝ առաջիկայում հանդիպումներ կլինեն նաև ՀՅԴ-ի ու “Ժառանգության” հետ, որովհետև երբեմն առաջանում են առանձին քննարկելու խնդիրներ:

”Զարմանալի բան չկա, երեկվա հանդիպումը համընկել է քառյակի նիստի օրվա հետ, հատուկ չի պլանավորված, որ քառյակի նիստից հետո մենք գնայինք այլ հանդիպման, դրանք ուղղակի պատահական համընկան: Եթե քառյակի նիստ չանեինք էլ, մենք հանդիպելու էինք, բաց քառյակի նիստից հետո գնալով անտեղ` քառյակի որոշ հարցեր ևս քննարկվեցին”:

Հանրահավաքի բովանդակության հետ կապված հարցեր քննարկվե՞լ են, Մարգարանը դրական պատասխան տվեց: Ճշտմանը, թե իշխանափոխության կոչեր հնչեցնելու հարց քննարկվե՞լ է, մեր զրուցակիցն ԲՀԿ ներկայացուցիչը արձագանքեց.

”Մենք չենք գնում արհեստական ինչ-որ բաներ անելու: Մենք հայտարարել ենք օրգանական կապը մեր հետագա ու նախորդ քայլերի հետ, հայտարարել ենք տասներկու կետեր, սեպտեմբերի վերջին ամփոփելու ենք մեր տասներկու կետերն ու դրանից ելնելով՝ հանրահավաքում խոսելու ենք այն մասին, թե որոշումն ինչպիսին կլինի կատարված լինելու, կամ չլինելու պարագայում:

Մենք կորոշենք դա սեպտեմբերի վերջին, հիմա չենք քննարկել հետագա անելիքները, ինչ ենք անելու, ինչ հարցեր ենք առաջ քաշելու: Հանրահավաքի հստակ օրակարգ է լինելու 12 կետերի ամփոփումը, բայց չի բացառվում, որ ալ հարցեր ևս լինեն, հանրահավաքից առաջ օրակարգը կճշտենք”:

Իշխանափոխության պահանջը ըստ Մարգարյանի՝ կախված է, թե քառյակում ինչպիսի որոշում կընդունվի, ժողովուրդն ինչ է ուզում, որովհետև ՛՛մենք հայտարարել ենք կետեր, որոնք համարել ենք շատ կարևոր, որոնց հետ կապել ենք երկրի վիճակը: Հիմա եթե այդ կետերը չեն կատարվել, ուրեմն չեն կատարվել, կսկսենք քննարկել ՝ ինչ անել հետո, հիմա նման քննարկում չունենք դեռ”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ