17 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիայի նոր նախագահից Հայաստանի հետ հարաբերություններում ակնկալել լուրջ փոփոխություններ ճիշտ չէ. Կ. Մանոյան

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունել է Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Նա նշել է, որ  առաջիկայում պետք է հետևել Եվրոպական դատարանի իրադարձություններին, քանի որ հնարավոր է Եվրոպական դատարանը խոսքի ազատությունը կաշկանդող օրենք այն համարի:

Խոսելով այն հարցից, թե հնարավոր է արդյոք, որ Թուրքիան վատթարացնի Հունաստանի հետ հարաբերություններն այս օրինագծի պատճառով, բանախոսը նշել է, որ չի կարծում, քանի որ Հունաստանի հետ հարաբերությունների սերտացումը նաև Թուրքիայի շահերից է բխում:

Բանախոսն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն արժեւորվում Ադրբեջանի պահվածքի պատճառով:

“Հայ-թուրքական բանակցություններն առ այսօր առաջ չեն շարժվում Ադրբեջանի կեցվածքի առումով: Սակայն կարծես թե Սերժ Սարգսյան- Ալիեւ արդեն տեղի ունեցած եւ հոկտեմբերին նախատեսված հանդիպումներից հետո միջնորդ պետությունները փորձում են ամեն ինչ անել, որ պատերազմի հավանականությունը նվազագույնի իջնի”,- ասել է Կ. Մանոյանը:

Այդուամենայնիվ, ըստ Կ. Մանոյանի, Թուրքիայի նոր նախագահ Էրդողանից Հայաստանի հետ հարաբերություններում ակնկալել լուրջ փոփոխություններ ճիշտ չէ. “Որովհետեւ ինքն արդեն ասել է, որ մինչեւ ղարաբաղյան հարցը չկարգավորվի, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի”,- ասել է նա:  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ