07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Femen-ի ակտիվիստուհին փչացրել է Պուտինի մոմե արձանը /ֆոտո/

Փարիզի դատարանը դատավճիռ է կայացրել Femen-ի ակտիվիստուհու գործով, ով մեղադրվում է Փարիզի թանգարաններից մեկին նյութական վնաս պատճառելու մեջ:  Նշենք, որ հունիսին ակտիվիստուհի Յանա Ժդանովան, մերկացնելով կրծքերը եւ դրանց վրա գրելով ՛՛սպանել Պուտինին՛՛, ներխուժել էր թանգարան եւ հարձակվելով ՌԴ նախագահ Պուտինի մոմե արձանի վրա, այն գետնին տապալել ու ասեղով ծակծկել:  Դատարանը ակտիվիստուհու նկատմամբ տուգանք է սահմանել […]

՛՛Արմեն Գևորգյանն այդ Կառավարության եզակի պրոֆեսիոնալ նախարարներից էր՛՛

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղյակ չէ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականի բուն պատճառների մասին, սակայն հակված է վստահել նրա բերած պատճառներին: ՛՛Արմեն Գևորգյանին պրոֆեսիոնալ մասնագետ եմ համարում՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: ՛՛Արմեն Գևորգյանն այդ Կառավարության եզակի պրոֆեսիոնալ նախարարներից էր՛՛,-նկատեց նա:

՛՛Time out է վերցնում՛՛

՛՛Եռյակի մեջ այդքան էլ շատ համաձայնություն չկա, որովհետև եթե “Ժառանգության” ու ՀԱԿ լիդերները  կողմ են ավելի արագ իշխանափոխություն կազմակերպելուն, ապա ԲՀԿ-ից հայտարարել են, որ իրենք ավելի շատ  նախապատրաստվում են 2017-2018 թվականներին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ի պատասխան հարցին՝ արտահերթ, թե հերթական ընտրություններին են պատրաստվում եռյակի ուժերը: ՛՛Բայց հանրահավաքի ընթացքում […]

Առանցքայինը լինելու է Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը

”Ես չեմ կարծում, որ լիդերները պետք է համաձայնեցնեն իրենց ելույթները: Ես կուսակցության  լիդերը չեմ, բայց իմ ելութը բացի իմ կուսակցությունից որևէ տեղ չեմ քննարկել, այն էլ ընդամենը տեղեկացրել եմ, թե ինչ թեզիսներից է բաղկացած լինելու ելույթս”,-այսօր եռյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ լիդերները չպետք է իրենց […]

Ադրբեջանը պատրաստ է խաղաղության մեծ համաձայնագրի մշակմանը. ԱԳ նախարար

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքվում գտնվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել կառուցվածքային առաջարկներով: Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության մեծ համաձայնագրի մշակմանը, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը: Մամեդյարովն ասել է, որ իրենց առաջարկներ են ներկայացվել մի շարք հարցերով կողմերի միջեւ աշխատանքային խմբեր ստեղծելու շուրջ, ինչին իրենք համաձայնել են. […]

Հայ պատգամավորները Ժնեւում մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին

 ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Ժնեւում հոկտեմբերի 16-ին մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին: Նախագահի պաշտոնում ընտրվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի անդամ Սաբեր Շաուդրին: Նա ստացել է 321 ձայներից 169-ը: Ավստրալիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Բրոնվին Բիշոփը եւ Ինդոնեզիայի Հանրապետության […]

Ոստիկանապետի ՛՛սառը՛՛ ցնցուղը ուժի մեջ է

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով հոկտեմբերի 24-ին կազմակերպվելիք հանրահավաքին՝ մասնավորապես ասաց, որ “սառը ցնցուղն” ուժի մեջ է: Լրագրողի այն դիտարկմանը, որ հնչեն իշխանափոխության կոչեր՝ ինչ են անելու, փոխոստիկանապետն ասաց, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է եւ պահպանվելու է հասարակական կարգը: Իսկ եթե հանրահավաքի կազմակերպիչները չնախատեսված գործողությունների դիմեն, ապա ոստիկանությունն էլ է դիմելու: Թե ինչ […]

Ազատեք ինձ այդ կնոջը մեկնաբանելուց. Զոհրաբյանը՝ Զարուհի Փոստանջյանից

Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակն այսօր նիստն է ունեցել: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քննարկել են ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգի հետ կապված հարցեր, ինչպես նաև հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված տեխնիկական հարցեր: Հարցին, թե այդ դեպքում ինչու ՀՅԴ-ն չէր մասնակցում աշխատանքային հանդիպմանը, Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Լևոն Զուրաբյանն ու Ռուբեն Հակոբյանը գնացել են […]

Առաջին տիկնոջ պարը ցնցել է համացանցը /վիդեո/

ԱՄՆ-ի առաջին տիկինը դարձել է YouTube-ի աստղը: Միշել Օբաման տեսանյութ է հրապարակել, որում բազուկով պարում է “Turn Down for What” երգի տակ: Այս տեսանյութով առաջին տիկինը պատասխանել է հայտնի դերասան Էման Կրոսսոնի հարցին: Վերջինը Միշել Օբամային հարցրել էր, թե որքան կալորիա է նա ծախսում Սպիտակ տան իր բանջարանոցում աշխատելիս: Հարցին պատասխանելիս Միշել Օբաման պարում է` […]

Կգնա՞ն իշխանությունները զիջումների /վիդեո/

՛՛Չեմ լսել այդ լուրերը՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ մեկնաբանելով մամուլում եղած լուրերը, թե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունները պատրաստվում են զիջումներ անել: Նախարարը չցանկացավ մեկնաբանել քաղաքական գործիչների կարծիքները, տալ քաղաքական գնահատակններ: ՛՛Ես, որպես իրավաբան, բազմիցս ասել եմ, որ Սահմանադրությունը բարեփոխման կարիք ունի, այսօր, մի փոքր ուշ, մի փոքր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված