17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առանցքայինը լինելու է Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը

”Ես չեմ կարծում, որ լիդերները պետք է համաձայնեցնեն իրենց ելույթները: Ես կուսակցության  լիդերը չեմ, բայց իմ ելութը բացի իմ կուսակցությունից որևէ տեղ չեմ քննարկել, այն էլ ընդամենը տեղեկացրել եմ, թե ինչ թեզիսներից է բաղկացած լինելու ելույթս”,-այսօր եռյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ լիդերները չպետք է իրենց ելույթները փոխանցեն, որ մյուսները կարդան: ՛՛Հաջորդ հանրահավաքում, կարծում եմ, առանցքայինը լինելու է Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը և շատ հարցերի  պատասխան կստանք՛՛,-հայտարարեց նա:

Ն. Զոհրաբյանը շեշտեց, որ եռյակն առաջ է գնալու կշռադատված քայլերով, որևէ պրովոկացիայի և սադրանքի չի ենթարկվելու: Հարցին՝ հրապարակում իշխանափոխություն պահանջելուց հետո եռյակը շարունակելո՞ւ է բնականոն աշխատանքը ԱԺ-ում, թե՞ գնալու է բոյկոտի ճանապարհով, նա պատասխանեց, որ ցանկացած հարց քննարկելի է: ՛՛Բոյկոտը քաղաքական պայքարի գործիքներից մեկն է: Ցանկացած  պահի եռյակը կարող է ընտրել նաև այդ տարբերակը: Այս պահին մենք քառօրյան կօգտագործենք բավականին ակտիվ՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ