17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Femen-ի ակտիվիստուհին փչացրել է Պուտինի մոմե արձանը /ֆոտո/

Փարիզի դատարանը դատավճիռ է կայացրել Femen-ի ակտիվիստուհու գործով, ով մեղադրվում է Փարիզի թանգարաններից մեկին նյութական վնաս պատճառելու մեջ: 

Նշենք, որ հունիսին ակտիվիստուհի Յանա Ժդանովան, մերկացնելով կրծքերը եւ դրանց վրա գրելով ՛՛սպանել Պուտինին՛՛, ներխուժել էր թանգարան եւ հարձակվելով ՌԴ նախագահ Պուտինի մոմե արձանի վրա, այն գետնին տապալել ու ասեղով ծակծկել: 

Դատարանը ակտիվիստուհու նկատմամբ տուգանք է սահմանել 5 604 եվրոյի չափով, որոնցից 1 600 եվրոն նա պետք է վճարի մերկանալու, 3 հազար 4 եվրոն արձանը փչացնելու եւ 1 000 էլ բարոյական վնասի համար: 

Femen-ի գրասենյակից, սակայն, հայտարարել են, որ իրենք պատրաստ են վճարել միայն ՛՛իսկական Պուտինին փչացնելու համար, ոչ թե տիկնիկի՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ