Կգնա՞ն իշխանությունները զիջումների /վիդեո/
՛՛Չեմ լսել այդ լուրերը՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ մեկնաբանելով մամուլում եղած լուրերը, թե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունները պատրաստվում են զիջումներ անել: Նախարարը չցանկացավ մեկնաբանել քաղաքական գործիչների կարծիքները, տալ քաղաքական գնահատակններ:
՛՛Ես, որպես իրավաբան, բազմիցս ասել եմ, որ Սահմանադրությունը բարեփոխման կարիք ունի, այսօր, մի փոքր ուշ, մի փոքր շուտ, քննարկման հարց է: Մեր Սահմանադրությունն ունի շատ բացեր ու թերություններ՛՛:
Նախարարն ամեն դեպքում չբացառեց, որ որոշ զիջումներ կարող են լինել, և առանցքային խնդիրների շուրջ հնարավոր է համաձայնության գալ: ՛՛Գուշակություն անելն անշնորհակալ գործ է, քաղաքականություն է, ամեն ինչ էլ հնարավոր է՛՛,-շեշտեց Հ. Մանուկյանը: Նա հայտնեց, որ, հանրային քննարկումների փուլը ևս դեռևս չի ավարտվել, և քաղաքական հարթության մեջ այն ևս չի քննարկվել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: