07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լևոն Տեր Պետրոսյանը փորձում է փրկել….

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Հայազն՛՛ կուսակցության անդամ Արմեն Աղայանը խոսեց ներքաղաքական թեմաներով: Անդրադառանլով սահմանադրական փոփոխություններին Աղայանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է սահմանադրական բարեփոխումների միջոցով վերարտադրվել կամ իշխանությունը փոխանցել իր մարդկանց, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, կարծես, փորձում է փրկել իր կողմից ժողովրդի վզին փաթաթված Սահմանադրությունը: ՛՛Իշխանափոխությունն այսօր առաջնային խնդիր է, իսկ դրա իրականացման համար […]

Զգոն են պահում իշխանություններին

՛՛Եթե Սահմանադրություն չխախտելու մասին խոսք է գնում, ուրեմն նրանք պատրաստվում են հերթական ընտրություններին, բայց հիմա որ կազմակերպում են, ուզում են միշտ իրենց մասին հիշեցնել, ավելի զգոն պահեն իշխանություններին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ի պատասխան հարցին՝ եթե արտահերթ ընտրությունների չեն պատրաստվում եռյակի ուժերը, ապա մի քիչ վաղ չէ՞ նման հանրահավաքներ […]

՛՛Ոչ ոք չի կասկածում Գագիկ Ծառուկյանի` հրապարակ լցնելու կարողությանը՛՛

՛՛Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը բացարձակ մերժելի իրողություն է, և մեր երկիրը չպետք է անդամակցի որևէ միության: Կողմ ենք ՀՀ բացարձակ ինքնիշխանությանը, այնինչ Մաքսային միությանը կամ ԵՄ անդամակցելը կնշանակի իշխանության մի մեծ մասնաբաժին հանձնել վերպետական ուժերի: Եռյակը անդամակցության գործընթացը վավերացրեց, ասելով, որ այլ ելք չկա՛՛,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՛՛Հայազն՛՛ կուսակցության անդամ Արմեն Աղայանը՝ ավելացնելով, որ նման […]

Ավելի կոշտ ձեռք է պետք /վիդեո/

“Եթե դասականով դիտարկենք բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, դժվար է պատկերացնել, որ Հայաստանում կա բուրժուաների դասակարգ: Բայց այն, որ համագործակցություն ստացվել է Գագիկ Ծառուկյանի հետ, դա անվիճելի է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջին նախագահին հաջողվել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն անել, և ինչպես ինքն էր հայտարարել, ՛՛պոկել՛՛ Գագիկ Ծառուկյանին իշխանություններից: ՛՛Ասել, որ […]

Վարչապետն ընդունել է Եկմալյան 5 հասցեում կառուցված շենքի բնակարանները ձեռք բերած քաղաքացիներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Եկմալյան 5 հասցեում կառուցված բնակելի շենքի բնակարանները դեռևս 2006 թվականին ձեռք բերած քաղաքացիներին, ովքեր, սակայն, մինչ օրս հնարավորություն չեն ստացել բնակություն հաստատել այնտեղ: Քաղաքացիները վարչապետին են ներկայացրել շենքի կառուցման մանրամասները, ստեղծված իրավիճակը և խնդիրները: Հովիկ Աբրահամյանը կարևորել է կառուցապատողների և բնակարանները ձեռք բերած քաղաքացիների միջև առկա վեճի լուծումն իրավական […]

ՀՀ Նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015–ի փետրվար-մարտ ամիսների ընթացքում. Ա. Սաղաթելյան. Tert.am

Tert.am-ը սահմանադրական բարեփոխումների մասին զրուցել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի հետ, ով ասում է, որ սահմանադրական բարեփոխումների մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին։    Պարո՛ն Սաղաթելյան, հայտնի է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի աշխատակազմ է ուղարկել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Որո՞նք են […]

Սպիտակ Տունը, ցուցադրության հանելով հայկական գորգը, ուղերձ է հղում Թուրքիային. թուրքական մամուլ

Սպիտակ տունը հայտարարել է, որ պատրաստվում է նոյեմբերի 18-23-ը հայ որբերի գործած գորգը ցուցադրել նախագահական նստավայրի այցելուների սրահում: Լուրը մեծ արձագանք է ստացել թուրքական մամուլում, գրում է Ermenihaber.am-ը: Սպիտակ տան այդօրինակ քայլը մեկնաբանվել է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ:  Մասնավորապես թուրքական «elazigdanhaber» լրատվական կայքը նշում է, որ հայկական գորգի ցուցադրումը  կարելի է դիտարկել  Անկարայի և Վաշինգտոնի միջև Ինջիրլիք […]

”Հո Րաֆֆի Հովհաննիսյանով չէ”. եռյակը կդառնա դուետ

”Նպատակի մասին կարող եմ ենթադրաբար ասել, որ իշխանափոխությունն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը` ի պատասխան հարցին, թե ինչ նպատակ է տեսնում եռյակի գործողություններում: Ըստ նրա` այն, որ պետք  է իշխանափոխություն լինի,  օրվա պահանջն է, դա զոհված երեխաների, տանջվող մայրերի ուղիղ պահանջն է: ”Մարդիկ աշխատում են, տեսնենք` ինչ է լինում, ամսի 24-ին […]

ԼՂՀ ԱԺ նախագահի հանդիպումները Եվրախորհրդարանում

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 16-ին Բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջոսու Խուարիստի Աբաունցի (Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն) և Յոսեպ-Մարիա Տերիկաբրասի հետ (Եվրոպայի ազատ դաշինք/կանաչներ խմբակցության փոխնախագահ): Եվրախորհրդարանականների հետ քննարկվել են Արցախի քաղաքական և ընտրական  համակարգի  հետ կապված հարցեր, ղարաբաղյան կարգավորման թեման և Եվրոպա-Արցախ համագործակցության հեռանկարները։ Օրվա երկրոդ կեսին […]

Արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր, անդրադարձան հոկտեմբերի վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Փարիզում նախատեսված հանդիպմանը: Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված