07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հոկտեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները՝ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների՝ հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքների շուրջ: Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Փարիզում Նախագահների հանդիպմանն ընդառաջ […]

“Ժառանգությունը” դատապարտում է ՀՀ անունից ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Հայաստանի, Արցախի եւ Եվրասիական տնտեսական միության մասին Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին, Մինսկում Հայաստանի Հանրապետության դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեր երկրի անդամակցության մասին պայմանագիրը: «Ժառանգություն» կուսակցությունը՝ դատապարտում էՀայաստանի ՀանրապետությանանունիցԵՏՄ-ին անդամակցելու մասինպայմանագրի ստորագրումը՝ այն ճանաչելով որպես հակասահմանադրական քայլ ընդդեմ Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության, որպես հայոց […]

Պարտավոր ենք ոչ ասելու Լևոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին

՛՛Նոր քաղաքական մշակույթ՛՛ կուսակցության նախագահ Անի Զախարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Սիրելի հայրենակիցներ,քանի որ կեղծ ընդդիմադիրների ճակատում այսօր սկսվել են գործընթացներ, որոնց միակ նպատակն է ՛՛իշխանափոխություն հանուն ժողովրդի բարօրության՛՛  կոչերի ներքո առաջ մղել իրենց ներքին անձնական շահերը և իշխանության գալու տարիների փափագը, ապա, որպես իրական ընդդիմադիր գործիչ, ով քաղաքականություն է մտել գիտակցաբար, ով քաղաքականություն է […]

Նախագահի հրամանագրով Արմեն Գեւորգյանն ազատվել է ՀՀ ՏԿՆ, փոխվարչապետի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի պաշտոնից:

Այ քեզ հարց … Ծառուկյանի անունը լսելիս /վիդեո/

՛՛Այ քեզ հարց՛՛,-արձագանքեց ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին տեսնում է նախագահի պաշտոնում: ՛՛Բոլորն էլ իրավունք ունեն դնելու, տեսնու՞մ եք, իմ տեսնելով չի՛՛,-հավելեց Միքայելյանը: Ըստ Միքայելյանի՝ ՀՀ նախագահները արժանի չեն եղել այդ պաշտոնին: Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

“Մենք պետք է սատարենք ժողովրդավար հասարակություն ձևավորելու արցախցիների ձգտումը””

 Լիտվայի Սեյմասի Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի հայտարարությունը: Ս.թ. հոկտեմբերի 16-ին Լիտվայի Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ՝ Եվրոպական Խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Ս.թ. հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի […]

Տեր-Պետրոսյանի նման միամիտ չէ /վիդեո/

“Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է հավատալ այդ միամտություններին կամ ցույց է տալիս, որ հավատում է, թող հավատա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վարչության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանն` ի պատասխան հարցին, թե արդյոք ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ ԲՀԿ առաջանորդին “պոկել” իշխանություններից: “Ես կարծում եմ, որ Գագիկ  Ծառուկյանի վարքագծի որոշողը Տեր-Պետրոսյանը […]

Իշխանափոխության անհրաժեշտություն կա՞ /վիդեո/

Արվեստագետները, որքան էլ ապրում ու շնչում են արարումի աշխարհում, նաև մարդիկ են ու ապրում են հասարակությանը հուզող հարցերով: Հասարակության պահանջները մերօրյա իրականության մեջ՝ բազմաթիվ են: Այդ պահանջներին ականատես ու ականջալուր է երաժիշտ Վահան Արծրունին: ՛՛Ես մեծ կարիք ունեմ, որպես արվեստագետ, որ Հայաստանում հաստատվի օրենքի իշխանություն, որովհետև ցանկացած իշխանություն կարող է իրականացնել արդարությունը՛՛,-նշեց երաժիշտը և հավելեց.՛՛Կոնկրետ […]

Փոխվարչապետի անունը հայտնի՞ է

 Henaran.am-ի տեղեկություններով, ըստ երեւույթին ՀՀ փոխվարչապետի պարտականությունները դրվելու է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի վրա: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն, նախարարներից մեկը կարող է վարչապետի առաջարկությամբ Հանրապետության Նախագահի կողմից նշանակվել փոխվարչապետ եւ փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ: Թե ով է նշանակվելու տարածքային կառավարման նախարար՝ մեր աղբյուրները չնշեցին: Հիշեցնենք, որ փոխվարչապետ,  տարածքային կառավարման նախարար […]

՛՛Անվերջ սպառազինվելով՝ խաղաղության ջատագով ներկայանալ հնարավոր չէ՛՛, Նաղդալյանը՝ Մամեդյարովի հայտարարության շուրջ

-Տիկին Նաղդալյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարեց, թե  Ադրբեջանը պատրաստ է սկսել Խաղաղության մեծ ծրագրի համար պահանջվող աշխատանքները: Ի՞նչ է սա նշանակում. նոր գործընթացի սկի՞զբ, թե…. -Կարծում եմ, որ սա նույն ռազմավարությունն է, որ Ադրբեջանը ընտրել  և իրականացնում է արդեն մի քանի տարի տարբեր միջազգային ձևաչափերում և հարթակներում, այսինքն՝ բոլոր հնարավոր ձևերով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված