17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պարտավոր ենք ոչ ասելու Լևոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին

՛՛Նոր քաղաքական մշակույթ՛՛ կուսակցության նախագահ Անի Զախարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

՛՛Սիրելի հայրենակիցներ,քանի որ կեղծ ընդդիմադիրների ճակատում այսօր սկսվել են գործընթացներ, որոնց միակ նպատակն է ՛՛իշխանափոխություն հանուն ժողովրդի բարօրության՛՛  կոչերի ներքո առաջ մղել իրենց ներքին անձնական շահերը և իշխանության գալու տարիների փափագը, ապա, որպես իրական ընդդիմադիր գործիչ, ով քաղաքականություն է մտել գիտակցաբար, ով քաղաքականություն է մտել ժամանակի թելադրանքով, ով քաղաքական նոր ուժ է ձևավորել այն պատճառով, քանզի ընդդիմադիր և ոչ մի ուժի նկատմամբ չուներ բավարար հավատ և վստահություն, որ այն ի սկզբանե ստեղծված է հանուն Հայաստանի Հանրապետության պետականության կայացման և հայ ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովման,ով քաղաքականությամբ զբաղվում է ոչ թե ինչ-որ պաշտոններ զբաղեցնելու համար, այլ այն պատճառով, որ չի կարող մի կողմ քաշված դիտել, թե ինչպես են թույլ և կեղծ ընդդիմադիրները տարիներ շարունակ իրենց քաղաքական ապիկարության պատճառով նպաստում այս ոչ լեգիտիմ իշխանության պահպանմանը,ես իմ պարտքն եմ համարում կիսել ձեզ հետ իմ քաղաքական-քաղաքացիական դատողությունները, որոնք բխում են միմիայն օբյեկտիվ տեսանկյուններից և ամրագրված են մեր քաղաքական անցյալի փաստերով միայն։

Այս պահին, երբ եռյակը իշխանափոխությունից է խոսում և քանի որ ցանկացած գիտակից հայ քաղաքացու ցանկությունը հենց դա է, տարօրինակ և կասկածելի կարող են թվալ բոլոր այն ընդդիմադիր գործիչների կեցվացքները, որոնք դեմ են Լևոն Տեր-Պետրոսյանի այս նախաձեռնությանը։ Սակայն դա ընդամենը առաջին հայացքից․․․Եկեք վերհիշենք 2013թ․-ի նախագահական ընտրությունները, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու։

Թեև Րաֆֆին, որպես քաղաքական լիդեր, որպես իմ երկրի կառավարիչ իմ նախընտրած լավագույն թեկնածուն չէր, քանզի Հայաստանի Հանրապետությունը ինձ համար մի այնպիսի արժեք է, որի ղեկավարը պիտի համապատասխանի իմ իդեալին,սակայն դրանով հանդերձ նախընտրական քարոզարշավի հենց սկզբից ես հայտարարեցի, որ սատարելու եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, քանզի նրա բարոյական նկարագիրը, որպես մարդու ինձ համար ընդունելի էր և գիտակցելով երկրի և ժողովրդի առջև ծառացած ազգային խնդիրները գերադասեցի սատարել նրան հանուն այսօրվա իշխանության հեռացման։

Սակայն տեսնելով, որ այդ ողջ համազգային ընդվզումը Րաֆֆին կրկին վերածեց բացմիցս ձախողված հացադուլի սցենարի և չկարողացավ օգտագործել այն հանուն արմատական փոփոխությունների հասկացա, որ կամ սա ի սկզբանե Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան խաղն էր կամ այս մարդը ունակ չի ղեկավարել համաժողովրդական շարժում, ուստի կտրուկ փոխեցի դիրքորոշումս և ինքս անցա գործի։

Եվ ինչն է այս ամենի մեջ ամենահատկանշականը․երբ ողջ ժողովուրդը միահամուռ խմբված էր Ազատության հրապարակում այսօրվա իշխանափոխության կոչեր հնչեցնողներից ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Գագիկ Ծառուկյանը և ոչ էլ այլ կուսակցության ղեկավար չմիացան ժողովրդին և անգամ իշխանափոխության խոսք իսկ չհնչեցրին, քանզի այդտեղ չունեին իրենց անձնական շահը, իսկ այսօր, երբ արդեն Րաֆֆին վայր է ընկած լիդերի հարթակից, իրենք են բարձրացել այնտեղ և հանդգնում են խոսել իշխանափոխությունից և ժողովրդի շահերից”:

Եվ մեր ժողովուրդն էլ այնքան հիմար պետք է լինի, որ չհասկանա, որ իրենց ուղղորդողը միմիայն իրենց անձնական շահերն են և պաշտոնակռիվը ՛՛Չգիտեմ, կարծում եմ այս տարիների ընթացքում մենք պարտավոր ենք կուտակած լինել քաղաքական խոհեմություն և անհրաժեշտ պահին սթափ դատելու ունակություն և այսօր մեր քաղաքացիական հստակ կեցվածքով պարտավոր ենք ոչ ասելու Լևոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե նրանցից որևէ մեկը հանդգնի երկրի, մեր հայրենիքի, մեր վաղվա ապագայի կառավարմանը հավակնել։ Մեզ հարկավոր է իսկապես ազգային, երիտասարդ, ակտիվ, գրագետ կառավարիչ․․․թե ով կլինի նա, դա ապագան ցույց կտա՛՛։  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ