Տեր-Պետրոսյանի նման միամիտ չէ /վիդեո/
“Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է հավատալ այդ միամտություններին կամ ցույց է տալիս, որ հավատում է, թող հավատա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վարչության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանն` ի պատասխան հարցին, թե արդյոք ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ ԲՀԿ առաջանորդին “պոկել” իշխանություններից:
“Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի վարքագծի որոշողը Տեր-Պետրոսյանը չէ, նա ինքն է որոշում իր վարքագիծը, ինքն է որոշում այն չափը, որքանով հեռացել է իշխանություններից և մնացել այլընտրանքի կարգավիճակում և հայտարարել, որ դրանից ավել չի գնալու: Հետևաբար ես նույնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ ինքը պոկել է Ծառուկյանին իշխանություններից”,-հավելեց Ս. Սաֆարյանը:
Շարունակությունը` տեսանյութում: