27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եկել էին, որ ասեն՝ էլի ենք գալու, հաջորդ անգամ կասենք

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եռյակ-քառյակի գործունեության վերաբերյալ տեսակետը երեկվա հանրահավաքից հետո չի փոխվել: ՛՛Եղել և մնում եմ այն կարծիքին, երեկվա ելույթները դրա լավագույն ապացույցն են, որ այս պրոցեսներն ուղղված են 2017-2018 թվականի ընտրություններին՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ասաց նա: Այս միտմանը բանախոսը քննադատաբար չի վերադառնում:   ՛՛Բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են […]

՛՛Դաշնակցության՛՛ համար զարմանալի չէր

”Բայց ի՞նչն էր այստեղ զարմանալի, ես ուղղակի զարմանում եմ ձեր զարմանալու վրա՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք անակնկալ չէր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պատրաստակամությունն առաջադրվելու նախագահի թեկնածու։  Դիտարկմանը, որ եթե 2018-ին է լինելու ընտրությունները, ինչու է հիմա խոսվում նախագահի իր հավակնությունների մասին, պատասխանեց. ՛՛Դե երևի նկատի ունեն, […]

Եռյակը տոնում էր ԵՏՄ-ին անդամակցությունը. 168 ժամ

‘’168 ժամը՛՛ գրում է. ՛՛Թվում էր, թե երաժշտությունը չէր կարող կապ ունենալ Մինսկում ստորագրված փաստաթղթի հետ, բայց դրանից քիչ անց մեկնարկած եռյակ/քառյակի հանրահավաքը ցույց տվեց, որ Ազատության հրապարակն, ըստ էության, տոնում էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: Նախ՝ հանրահավաքում գրեթե բոլոր ելույթ ունեցողներն իրենց պարտքն էին համարում նշել, որ իրենք Ռուսաստանի դեմ ուղղված որեւէ քայլ […]

Այն, ինչ կատարվեց Ծառուկյանի հեռանալուց հետո, ցնցող էր. Հայկական ժամանակ

Ներկայացնում ենք երեկվա հանրահավաքի վերաբերյալ ՛՛Հայկական ժամանակից՛՛ հատվածներ. ՛՛Տեր_Պետրոսյանի  ելույթը վերջինն էր, իսկ հետո Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց երթ սկսելու մասին, ինչից հետո հար­թակ բարձրացան Ծւսոուկյանի թիկնապահները, երկու ուժերի ղե­կավարներին օղակի մեջ առան եւ դուրս եկան հրապարակից: Երթը մեկնարկեց: Երթի կեսից դրան այլեւս չմասնակցեց Րաֆֆի Հով­հաննիսյանը, Տերյան փողոցից էլ երթը կիսատ թողեց ու հեռացավ Գագիկ Ծաոուկյանը, […]

Տեր-Պետրոսյանը վերահաստատեց իր “քաղաքական հանգուցյալ” լինելու փաստը. Շարմազանով

“Սպառված քաղաքական թոշակառուի ոչինչ չասող բառերի կույտ, որն ավելի ցայտուն դարձրեց թե Տեր-Պետրոսյանի, եւ թե ՀԱԿ-ի “քաղաքական հանգուցյալ” լինելու անհերքելի փաստը”,-արձագանքելով Եռյակի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ Henaran.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Քոչարյանն ու ՕԵԿ-ն այս շարժման հետ կապ չունեն. Տեր-Պետրոսյան /վիդեո/

Եռյակի հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ներկայացնում ենք ելույթը ամբողջությամբ.   Սիրելի հայրենակիցներ, Նախքան ելույթիս բուն նյութին անցնելը հարկ եմ համարում կատարել որոշ հստակեցումներ, ինչի անհրաժեշտությունը թելադրված է Քառյակի գործունեության եւ հետապնդած նպատակների վերաբերյալ զանազան անհեթեթ կարծիքների ու ասեկոսեների առկայությամբ. 1. Մինչ այժմ Քառյակն ընդամենը ընդդիմադիր խորհրդարանական ուժերի դաշինք էր, որն իր […]

Ծառուկյանը կրկին՝ հաջորդ դասին /վիդեո/

“Երբեք ու երբեք չի եղել, իմ ժողովրդին, հանրությանը հայտարարություն անեմ ու տեր չկանգնեմ, ես այսօր ելույթ չեմ ունենալու: Ես ելույթ եմ ունենալու հաջորդ հանրահավաքին եւ պատասխանելու եմ բոլոր հարցերին:Այսօր ես լսելու եմ իմ գործընկերներին: Ասեմ, որ հաջողություն է սպասում մեր երկրին եւ սկիզբը դրվում է այսօր”,-Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքին ասաց  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա […]

Րաֆֆին ընդհատեց. մոտեցավ մյուս առաջնորդներին /վիդեո/

Ազատության հրապարակում սկսելով իր ելույթը՝ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ կուսկացական դրոշներ չկան, դրանք խոնարհվել են պետական դրոշի առաջ: “Այսօր առանց որեւէ իրավակարգության առ ոչինիչ իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի վրա, որ վաճառում է Հայաստանը: Առ ոչինչ է նրա ստորագրությունը, ժողովուրդը չի ընդունում: Միայն նոր նախագահությունը, նոր Ազգային ժողովը պիտի ճշտի բոլոր հարցերը”,-նշեց Րաֆֆի […]

Պետք է ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն /վիդեո/

Եռյակի հանրահավաքին միացել է ՀԺԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր  Ստեփան Դեմիրճյանը: “Ի՞նչ իմաստ ունի Սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, երբ ժողովուրդը զրկված է ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու սահմանադրական իրավունքից”,-ասաց Դեմիրճյանը: Հայաստանին այսօր պետք չեն արհեստական փոփոխություններ, այլ պետք է լուծել կուտակված խնդիրները, բայց ոչ այս վարկազմի ոկղմից, որ տարիներ շարունակ նույն մարդկանց է սպասարկել: “Առաջնահերթ խնդիր է ժողովրդի […]

Եռյակը հուսախաբ չի անի /վիդեո/

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ողջունեց Ազատության հանրահավաքի բազմությանը, ովքեր չնայած ճնշմանը, հասել են պայքարելու իրենց իրավունքների համար: “Այստեղ կանգնած են արժանապատիվ ուժեր՝ իրենց արժանապատիվ ղեկավարները: Հարթակում կանգնած քաղաքական ուժերից եւ ոչ մեկը ձեզ հուսախաբ չի անելու”,-ասաց Նաիրա Զոհարբյանը:  Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի