07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրակոցներ Խորհրդարանում. կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մի շարք տարբեր վայրերում կրակոցներ են հնչել: Մասնավորապես, անհայտ անձինք կրակ են բացել երկրի Խորհրդարանի շենքի դիմաց, ինչպես նաեւ մի քանի հյուրանոցներում ու առեւտրի կենտրոնում, հաղորդում է НТВ-ն: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ անհայտ անձը, սեւ շորերով, եւ դեմքը ծածկած, կրակել եւ սպանել է Խորհրդարանի անվտանգության աշխատակցին: Դրանից հետո հաղորդում […]

Հայաստանը Արեւելյան գործընկերության գործընկե՞ր

Հայաստանը շարունակում է մնալ Արեւելյան գործընկերության ծրագրի բավականին ուժեղ գործընկեր: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո եւս Հայաստանը չի զլացել ընդգծել իր համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Նման տեսակետ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:  Նշենք, որ նրա դիվանագիտական առաքելությունը ավարտվել  է եւ նա մեկնելու է Հայաստանից:  Ըստ նրա Հայաստանի՝ Եվրամիության հետ […]

՛՛Տեղից կշարժվեն՛՛

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց նրա վերջին երկու այցելություններից՝ մեկը ԱՄՆ, մյուսը Իրան: ՛՛Այն ֆոնին, երբ մենք գնում ենք ԵՏՄ, մամուլում մեկնաբանվեց, բայց կուզենայի հստակ իմանալ, ինչ ծրագրերի շուրջ է եղել քննարկումներ և արդյոք հնարավոր չէ Իրանի հետ նաև մեր էներգիտիկ անվտանգությանը միտված խնդիրներին լուծման ընդառաջ գնալ՛՛,-հարցրեց նա: Վարչապետ […]

՞ ՛՛Դողում՛՛ ենք վախից. Շարմազանովը՝ Զուրաբյանին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ –Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ՀՀ համախառն պահուստների չափից և արձանագրեց, թե վեց ամսվա ընթացքում Կենտրոնական բանկի պահուստները պակասել են 550 մլն դոլարի չափով: ՛՛Տնտեսական անվտանագության չափանիշներից է համախառն պահուստների չափը և միջազգային պրակտիկայում կարևոր է, որ պահուստները վարկային արտարժութային ռեզերվը միշտ մեծ լինի ավելի, քան վեց ամսվա ներմուծման ծավալը: Ստացվում […]

ԵՄ-ը Հայաստանի համար մնում է կարևոր գործընկեր. կկնքվի՞ ասոցացման համաձայնագիրը

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ հարաբերություններ ունի ՀՀ-ը Եվրամիության հետ: ՛՛ԵՄ-ը Հայաստանի համար մնում է կարևոր գործընկեր, մեր հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ, պարբերաբար անցկացվում են ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև եղած ինստիտուցիոնալ կառույցների հանդիպումներ, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է բազմապլատֆորմ աշխատանքներին՛՛,-ասաց նախարարը: Նա հավելեց, […]

Ինչ են քննարկել ԲՀԿ կենտրոնական գրասենյակում

Այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության նիստը, որը վարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նիստին մասնակցելու համար ԲՀԿ խմբակցությունը լքել էր խորհրդարանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ քննարկվել են հոկտեմբերի 24–ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի հետ կապված բազմաթիվ և բազմապիսի հարցեր։ ՛՛Ամենակարևորը բավարարվելու է ժողովրդի ակնկալիքը մեզանից, ինչպես միշտ՛՛,-ընդգծեց նա:

Դավիթ Հարությունյանն՝ իր փոխվարչապետ նշանակվելու մասին

՛՛Չեմ վերաբերվում՛՛,-հարցին, թե ինչպես է վերաբերում լուրերին, որ իր անունն էլ է շրջանառվում փոխվարչապետի պաշտոնի համար, ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հարցին, թե տեսնո՞ւմ է իրեն այդ պաշտոնում, Դավիթ Հարությունյանը նշեց, որ գործադիր մարմնում մարդիկ կատարում են այն, ինչն իրենց հանձնարարվում է: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց այն լուրը, որ փոխվարչապետ, Տարածքային […]

Չթողնե՞նք բարգավաճի էդ մարդու բիզնեսները. ՀՀԿ-ը` Ծառուկյանից /վիդեո/

”Անհանգստություն տեսնո՞ւմ եք մեր մեջ: Համբերեք, կտեսնենք”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն`ի պատասխան հարցին, թե ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն արդեն իսկ հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի առանցքային մասը լինելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, ՀՀԿ-ն անհամբերությամբ սպասո՞ւմ է Գագիկ Ծառուկյանի ելույթին, և արդյոք այնտեղ իշխանափոխության պահանջ կլինի՞ : […]

Ուր են ԲՀԿ-ականները

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորները կեսօրից հետո բացակայում են ԱԺ-ից: Գրեթե ոչ մի պատգամավոր չկա ոչ դահլիճում, ոչ աշխատասենյակում: Դահլիճում սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու օրենքի քննարկմանը ներկա է միայն Միքայել Մելքումյանը: Ըստ շրջանառվող լուրերի` պատգամավորները ԲՀԿ գրասենյակում հանդիպում են կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Ձեզ արդեն հանգի՞ստ եք զգում. Փոստանջյանը` Այվազյանին

Ազային ժողովոմ շարունակվում է քննարկվել սահմանամերձ գյուղական համայնքներին արտոնություններ տալու մասին օրենքի փաթեթը: Նիկոլ Փաշինյան-Վարդան Այվազյան թեժ բանավեճից հետո ”Ժառանգություն” խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նախքան Այվազյանին բու նախագծի մասին հարց տալը հետաքրքրվեց. ”Ձեզ արդեն հանգի՞ստ եք զգում”: ”Ես միշտ եմ ինձ հանգիստ զգում”,-պատասխանեց Այվազյանը: Ապա Փոստանջյանը հետաքրրքվեց, թե արդյոք այս պահի դրությամբ կա հստակ հաշվարկ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված