17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Դավիթ Հարությունյանն՝ իր փոխվարչապետ նշանակվելու մասին

՛՛Չեմ վերաբերվում՛՛,-հարցին, թե ինչպես է վերաբերում լուրերին, որ իր անունն էլ է շրջանառվում փոխվարչապետի պաշտոնի համար, ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Հարցին, թե տեսնո՞ւմ է իրեն այդ պաշտոնում, Դավիթ Հարությունյանը նշեց, որ գործադիր մարմնում մարդիկ կատարում են այն, ինչն իրենց հանձնարարվում է:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց այն լուրը, որ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Փոխվարչպետի պաշտոնում շրջանառվում են տարբեր թեկնածուների անուններ, որոնց թվում է նաև Դավիթ Հարությունյանի անունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ