Ձեզ արդեն հանգի՞ստ եք զգում. Փոստանջյանը` Այվազյանին
Ազային ժողովոմ շարունակվում է քննարկվել սահմանամերձ գյուղական համայնքներին արտոնություններ տալու մասին օրենքի փաթեթը: Նիկոլ Փաշինյան-Վարդան Այվազյան թեժ բանավեճից հետո ”Ժառանգություն” խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նախքան Այվազյանին բու նախագծի մասին հարց տալը հետաքրքրվեց. ”Ձեզ արդեն հանգի՞ստ եք զգում”:
”Ես միշտ եմ ինձ հանգիստ զգում”,-պատասխանեց Այվազյանը: Ապա Փոստանջյանը հետաքրրքվեց, թե արդյոք այս պահի դրությամբ կա հստակ հաշվարկ, թե քանի համայնքի վրա է տարածվելու այս օրենքը, քանի տնտեսվարող սուբյեկտ է օգտվելու սրանից, որոնք են լինելու այդ համայնքները:
Այվազյանը պատասխանեց, որ այդ հարցերին կառավարության ներկայացուցիչը կպատասխանի, սակայ հավելեց, որ այս արտոնությունները տրամադրելով բյուջեն կորցնելու է մոտ երկու ու կես միլիարդ գումար է, այսինքն` այդքան հարկ չի վճարվելու: Փոստանջյանը նշեց, որ Այվազյանն ասաց, որ պետք է մոռանալ այն մաիսն, որ ԱԺ-ը պետք է կազմի այդ համայնքների ցուցակը: ՀՀԿ պատգամավորն ուղղեց. ”Չեմ ասել, որ համայնքներին մոռացել ենք, բայց օպերատիվ կառավարման առումով շատ ավելի հեշտ է, երբ դա անում է կառավարությունը”:
”Այս պահի դրությամբ կարող ենք արձագանքել, որ չունենք համայնքնների ցանկը, չունենք քանի տնտեսվարող սուբյեկտ է աշխատում ու քանիսի վրա է տարածվելու”,-շեշտեց ընդդիմադիր պատգամավորը` հավելելով, որ արտոնություններ են իբր տալիս, սակայն բնակիչը չի ազատվում հողի հարկից, առաջին սպառման վարձերից: ”Ես արձանագրում եմ այս պահի դրությամբ, որ ես ինչ ասեմ, դուք ձեր ասածն եք ասելու, արձանագրում եմ, որ մյուս հարցերին կառավարության ներկայացուցիչը կպատասպանի: Բարի եղեք լսել, կներկայացնենք թվաքանակը, ուղղակի մենք ասւոմ ենք, որ ողջունելի կլինի, երբ ընդհանուր ցանկը ներկայացնի կառավարությունը”,-պատասխանեց Վարդան Այվազյանը: