՞ ՛՛Դողում՛՛ ենք վախից. Շարմազանովը՝ Զուրաբյանին
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ –Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ՀՀ համախառն պահուստների չափից և արձանագրեց, թե վեց ամսվա ընթացքում Կենտրոնական բանկի պահուստները պակասել են 550 մլն դոլարի չափով:
՛՛Տնտեսական անվտանագության չափանիշներից է համախառն պահուստների չափը և միջազգային պրակտիկայում կարևոր է, որ պահուստները վարկային արտարժութային ռեզերվը միշտ մեծ լինի ավելի, քան վեց ամսվա ներմուծման ծավալը:
Ստացվում է, որ մենք հիմա ունենք մոտ 1 600 մլն պահուստ, իսկ պետք է ունենայինք 2, 238 մլրն պահուստ՛՛: Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ինչպես է հաղթահարվելու այս դժվար ու վտանագվոր վիճակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Կառավրությունն առաջարկում է հարցը ներկայացնել գրավոր՝ հաշվի առնելով ծավալը:
ՀԱԿ պատգամավորը, սակայն, փորձեց արձագանքել, իսկ մյուս ընդդիմադիր պատգամավորներն էլ տեղից արձագանքեց, որ իշխանությունները վախենում են պատասխանել: ՛՛ ՛՛Դողում՛՛ ենք վախից, ՛՛դողում՛՛ ՛՛,-արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: