16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ժողովուրդը հացի խնդիր ունի, թե իրա վերևները ինչ կուտեն, ոնց կուտեն, դա ժողովրդին չի հետաքրքրում. Կարեն Քոչարյան

”Հայաստանում ներքաղաքական պրոցեսները` քաղաքական սովորական պրոցեսներ են, ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, միտինգները մեզ մոտ դարձել են ընթացիկ:Ապագայում ինչ տեղի կունենա, ինչ կփոխվի, ով կներգրավի չգիտեմ, բայց հոկտեմբերի 21-ի դրությամբ արտառոց բան չեմ տեսնում”,այսօր լրագրողների հետ հանդիպանը ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Քոչարյանի փոխանցմամբ ժամանակից շուտ որևէ լուրջ փոփոխության մասին կանխատեսումներ անելը իրատեսական չէ.”Ես ոչ մի հարցի շուրջ` այսպես ասած կոֆեի բաժակ չեմ նայում: Ես սիրում եմ խոսել փաստերով: Այս պահի դրությամբ Նաիրա Զահրաբյանը ասել է, որ կխոսի Գագիկ Ծառուկյանը: Ավել բան ես կարող եմ ասել հոկտեմբերի 25-ին”,-նշեց քաղտեխնոլոգը:

Ըստ Քոչարյանի այսօր երկրում երկու լուրջ ու անհանգստացնող խնդիր կա. ”Հասարակության մեջ կա խնդիր: Ես հիմնականում երկու խնդիր եմ տեսնում` դա սոցիալական վիճակն է ու արդարության պակասը: Ես այլ խնդիր չեմ տեսնում: Այ սահմանադրության մասին ենք խոսում, բայց ժողովրդի մեծ մասը ծանոթ չէ այս խնդրին: Ժողովուրդը հացի խնդիր ունի, թե իրա վերևները ինչ կուտեն, ոնց կուտեն, դա ժողովրդին չի հետաքրքրում”,-նկատեց Քոչարյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Կարեն Քոչարյանը նշեց, որ թեև Ազատության հրապարակը բազմամարդ էր, բայց էներգետիկայի պակասի խնդիր կար. ”Իրանք հրապարակի ժողովուրդը չեն, իրենք բերվել են էտ հրապարակ, սա այլ բան է հրապարակի ժողովրդի էներգետիկան ուրիշ է”,-հավելեց բանախոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ