05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

”Մանր խորամանկություն է” /վիդեո/

Ազգային ժողովում այսօր ոչ իշխանական եռյակը հերթական նիստն է անցկացրե: Լրագրողների հետ զրույցում ”Ժառանգություն ” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ սա կարելի է բնորոշել որպես արտակարգ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է մեկ հարց: Ըստ Հակոբյանի` սահմանամերձ համայնքի և հարակից օրենքների համատեղ փաթեթում ընդրգկվել են այլ օրենքներ, որոնց քննարկումն արտահերթ չէ ու կապ չունի սահմանամերձի հետ:

”Այն արտահերթը, ինչ-որ ներկայացված է և քննարկվում է, մեկ փաթեթով է ներկայացված: Այնտեղ առկա օրենքները անհրաժեշտ են, բայց արտահերթ ռեժիմով են բերել այնպիսի օրենքներ, որոնք կապ չունեն սահմանամերձ համայնքի օրենքի հետ”: ”Նպատակը մեկն է` ժամանակ ձգել, ժամանկը լցնել օրենքներով, որպեսզի հնարավորություն չընձեռվի ընդդիմության արտահերթ կարգով ներկայացված հարցերը քննարկվեն”:

Պատգամավորը շեշտեց, որ մեծամասնության ակտիվությունը ևս դրան է նվիրված, որ ժամանակը չհերիքի: ”Մենք գտնում ենք, որ դա մանր խորամանկություն է, հանկարծ թմբիրից արթնանում ու հասկանում են, որ այնքան օրենքներ կան, որ արտահերթ ռեժիմով պետք է քննարկեն և բերում են, արհեստականորեն կցում իրար: Այն, ինչ այսօր ներկայացրել են, հեռու է պառլամենտական տրամաբանությունից”:  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ