06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ավետարան են կարդում, ասում է` ոչխարը փախչում է. Շարմազանով-Փոստանջյան բանավեճը /վիդեո/

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անջատեց ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը: Դրանից հետո  իրենց ելույթներում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեցին, որ նիստ վարողն իրավունք չունի ելույթի ժամանակ անջատել բանախոսի խոսափողը:

Իր ելույթում Շարմազանովը նշեց, որ վատ չի զգում, որ իրեն դասեր են տալիս. ”Խնդիր չկա, եթե խելացի ու իրական դասեր են տալիս, որևէ խնդիր չկա, մենք բոլորս պատրաստ ենք սովորելու, բայց չենք սիրում, երբ որ մեզ սովորեցնում են, մանավանդ երբ սովորեցնում են վատ բան, մի ուղի, որ օրինականության հետ կապ չունի”,-նշեց նա:

”Այստեղ իմ գործընկերները առաջ քաշեցին խոսքի ազատության առաջնահերթության մասին իրենց թեզը, եթե խոսքի ազատությունն այնպիսին է, ինչպիսին դուք եք հասկանում, ցավում եմ ձ ձեր, և խոսքի ազատության պաշտպանների համար, որովհետև խոսքի ազատությունն ու անարխիան տարբեր բաներ են”: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ սա խորհրդարան է, և այստեղ պետք է խոսել կոռեկտության սահմաններում: ”Եվ կա չգրված օրենք, ձեր կանոնակարգով ուրիշի տաճար մի մտեք: Պառլամենտական տաճարում կա էթիկայի և կոռեկտության սահմանում”,-նշեց նա` ընթերցելով ԱԺ կոնանակարգ-օրենքի 6, 45  կետերը:

”Եթե ձեր կարծիքով մարդկանց հանցագործ անվանելը վիրավորանք չէ, դա ձեր խնդիրն է, մարդ կա` երեսին թքում ես, ասում է` անձրև է գալիս”,-նկատեց նա` հորդորելով մեկը մյուսին ասել ու ժողովրդին թյուրիմացության մեջ չգցել:

Շարմազանովին սկսեց տեղից արձագանքել Փոստանջյանը: ”Ավետարան են կարդում, ասում է` ոչխարը փախչում է”:

Շարունակությունը` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ