03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ազատեք ինձ այդ կնոջը մեկնաբանելուց. Զոհրաբյանը՝ Զարուհի Փոստանջյանից

Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակն այսօր նիստն է ունեցել: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քննարկել են ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգի հետ կապված հարցեր, ինչպես նաև հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված տեխնիկական հարցեր: Հարցին, թե այդ դեպքում ինչու ՀՅԴ-ն չէր մասնակցում աշխատանքային հանդիպմանը, Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Լևոն Զուրաբյանն ու Ռուբեն Հակոբյանը գնացել են ՀՅԴ խմբակցություն՝ մի քանի հարց քննարկելու:


Հարցին՝ արդյոք եռյակը մտադիր չէ՞ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած միացյալ հարթակի օրակարգը քննարկել, Զոհրաբյանը պատասխանեց. ՛՛ ՛՛Ժառանգության՛՛ իմ գործընկերները տեղեկացրել են, որ կուսակցության անունից կարող են հանդես գալ միայն կուսակցության նախագահը, փոխնախագահը, խմբակցության ղեկավարը և կուսակցության խոսնակը, ուստի հորդորել են մեզ մասնավոր անձանց ելույթներին չաձագանքել, թույլ տվեք մասնավոր անձանց չմեկնաբանել՛՛: Իսկ երբ կրկին հարցեր հնչեցին այդ մասին, Զոհրաբյանը պատասխանեց. ՛՛Ազատեք ինձ այդ կնոջը մեկնաբանելուց՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ