07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՕԵԿ-ը կհամալրի՞ եռյակի շարքերը /վիդեո/

Ի՞նչու ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունը չի միանում ոչ իշխանական եռյակին: Արդյո՞ք հրավեր չի եղել եռյակի ներկայացուցիչների կողմից և բոլորովին վերջերս իշխանությունից հրաժարված ՕԵԿ-ը որքանո՞վ է մտահոգ ժողովրդի առաջ ծառացած խնդիրների և լուծման ինչ տարբերակներ կառաջարկի հարցերի շուրջ զրուցեցինք Աժ  ՛՛Օրինաց Երկիր՛՛ խմբակցության պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի հետ: Մարգարյանը նշեց, որ իրենց օրակարգում եռյակին միանալու հարց […]

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է ջղաձգվում

Ինչպես նկատեցինք, եռյակը ոչ թե արտաքին քաղաքականությունից չի խոսում, այլ օրենքն այնպիսին է, որ միայն Տեր-Պետրոսյանը դրանից խոսելու «իրավունք» ունի (փաստը դեմներս է): Հետևաբար, օրենքը միակողմանիորեն խախտած Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ոչ միայն այդպիսի, այլև անգամ հակադիր դիրքորոշում արծարծելը արդեն ջղաձգության առարկա է: Էլ չասած՝ նրա ներմուծած «ամեն մեկս իրավունք ունենք» կանոնի մասին: Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան […]

՛՛Չգիտես՝ լաս, թե խնդաս՛՛

Անկեղծ ասած, տարակուսած եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից։ Այստեղ են ասել, չգիտես՝ լաս, թե խնդաս։ Ծերունական մառազմ բառակապակցությունն էլ արդեն ասելս չի գալիս։ Արդեն լուրջ կասկածներ ունեմ, որ Լ. Տ.-Պ.-ն կկարողանա շարունակել անգամ մեմուարներ կամ գիտական աշխատություններ գրելու իր շատ սիրելի գործը։ Մինչդեռ նա լավ գիտնական էր։ Փաստորեն, Լ. Տ.-Պ.-ի ելույթը ոչ թե իշխանությանն էր ուղղված, այլ ընդդիմության […]

Օ՜ բարքեր, օ՜ ժամանակներ…

Այսօրվա հանրահավաքում Տեր-Պետրոսյանի խոսքը ուղղված իր բնորոշմամբ մարգինալացված և լուսանցքից դուրս մնացած ընդդիմադիր ուժերին, բնականաբար վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին և Դաշնակցությանը: Դա նույնիսկ ոզնուն էր հասկանալի: Եթե հիշում եք հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագրի անդամները ասուլիս էին հրավիրել ու սուր քննադատության ենթարկել Եռյակի հանրահավաքը: Քաղ. Պայմանագրի անդամները ամեն մեկն առանձին և […]

՛՛Ինչ է նա անելու երբ իշխանությունները մի 77 հոդվածներով իրական մեղադրանքներ ներկայացնեն իրեն՛՛

Քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է եռյակի երեկվա հանրահավաքին: ՛՛Դե ի՞նչ, ձեւավորվող ավանդույթի համաձայն, վազքից հետո երկու խոսք հանրահավաքի վերաբերյալ տպավորությանս մասին:Հիշեցնեմ, որ դիտում եմ օնլայն՝ միաժամանակ, թեկուզ ժամանակավորապես, արտագաղթողի եւ սփյուռքահայի դերում Որքան կարողացա պեղել ամենահաջող ու ինֆորմատիվ 7օրական Անդոնի եւ Ծառուկյանի ելույթի վերջում հապշտապ ընթերցած թեզերից, ներկայացվեց քաղաքացիական անհնազանդության տարրեր, միաժամանակ 88-ի […]

՛՛Ոչ ադեկվատ ու հիվանդագին սանձարձակություն դրսևորող միհոգավորն անցել է բոլոր սահմանները՛՛

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի երեկվա հայտարարությանը, որ վերաբերում էր ուսանողներին: Սիրելի ուսանողներ, Հասկանում եմ ձեր վրդովմունքը այսօրվա հանրահավաքին ձեզ հասցեագրված վիրավորանքի առիթով: Իրականում, մեղմ ասած ոչ ադեկվատ ու հիվանդագին սանձարձակություն դրսևորող միհոգավորը հերթական անգամ անցել է բոլոր սահմանները : Միաժամանակ խնդրում եմ ուսանողներին արձագանքի մեջ լինել հնարավորինս […]

՛՛Արդեն ոնց որ խառնում ես սաղ…՛՛. Հայոց աշխարհ

 ”Հայոց աշխարհը՛՛ գրում է. ՛՛Ասել, որ եռյակի երեկվա հանրահավաքը անհետաքրքիր էր, իհարկե, ճիշտ չի լինի:    Բայց ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե ԲՀԿ-ՀԱԿ-՛՛Ժառանգության՛՛ առաջնորդական տրիոն երեկ հարթակ էր ելել, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը, առանձին-առանձին, հրապարակավ խրատեն, խելք սովորեցնեն կամ սաստեն Րաֆֆի Հովհաննիսյանին:        Այն, որ երեկվա հերթական հանրահավաքի մեխը հենց Գագիկ Ծառուկյանի ելույթն է, ընդունեց […]

Տագնապ էր հայտարարված. Ժամանակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարաններում, հիմնարկներում, հանքերում և բազմաթիվ այլ հաստատություններում աշխատակիցներին հստակ հրահանգված է անպայման ներկայանալ հանրահավաքին, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատակցի վրա պարտավորություն է դրված իր հետ բերել ևս 4 հոգու: Շարունակությունը՝ ՛՛Ժամանակի՛՛ այսօրվա համարում:

Ծառուկյանի խոսքը գետնով տվեցին. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛ԲՀԿ-ի գործարար հատվածը, այնուա­մենայնիվ, Ծառուկյանի խոսքը գետնով տվեց, կամ էլ պետք Է ենթադրել, որ նրանք չեն հավատում իրենց ղեկավարի սկսած իշխանափոխության պայքարին ու գլուխները ցւսվի տակ չեն ուզում դնել: Ի հեճուկս հանրահավաքին պարտադիր ներկա գտնվելու’ օրեր առաջ Ծառուկյանի արած հայտարարությանը, ԲՀԿ-ի օդիոզ կերպարները ներկայացել Էին ոչ ամբողջական ներկապնակով: Թեեւ նա­խորդ հանրահավաքի համեմատությամբ […]

Տարաձայնություններն ակնհայտ են. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է. ՛՛Չնայած ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՛՛Ժառանգությունը՛՛ հանդես են գալիս որպես եռյակ, սակայն երեկվա հանրահավաքի ժամանակ այս կուսակցությունների ղեկավարների ելույթներն ընդգծեցին նրանց միջև առկա տարաձայնությունները։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով չեն հստակեցնում իրենց պահնաջների ժամանակացույցը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը պահանջում է իշխանությունների հրաժարականը և որպես արտահերթ ընտրությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված