՛՛Արդեն ոնց որ խառնում ես սաղ…՛՛. Հայոց աշխարհ
”Հայոց աշխարհը՛՛ գրում է. ՛՛Ասել, որ եռյակի երեկվա հանրահավաքը անհետաքրքիր էր, իհարկե, ճիշտ չի լինի:
Բայց ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե ԲՀԿ-ՀԱԿ-՛՛Ժառանգության՛՛ առաջնորդական տրիոն երեկ հարթակ էր ելել, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը, առանձին-առանձին, հրապարակավ խրատեն, խելք սովորեցնեն կամ սաստեն Րաֆֆի Հովհաննիսյանին:
Այն, որ երեկվա հերթական հանրահավաքի մեխը հենց Գագիկ Ծառուկյանի ելույթն է, ընդունեց նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Կոնկրետ, որպես ՛՛ծրագրային՛՛, կարելի է նաեւ առանձնացնել Գ.Ծառուկյանի հայտարարությունը՝ այսօրվանից սկսած երկրի ամբողջ տարածքում ՛՛համաժողովրդական շարժման շտաբներ՛՛ ձեւավորելու մասին…՛՛:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: