16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

՛՛Ոչ ադեկվատ ու հիվանդագին սանձարձակություն դրսևորող միհոգավորն անցել է բոլոր սահմանները՛՛

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի երեկվա հայտարարությանը, որ վերաբերում էր ուսանողներին:

Սիրելի ուսանողներ,

Հասկանում եմ ձեր վրդովմունքը այսօրվա հանրահավաքին ձեզ հասցեագրված վիրավորանքի առիթով: Իրականում, մեղմ ասած ոչ ադեկվատ ու հիվանդագին սանձարձակություն դրսևորող միհոգավորը հերթական անգամ անցել է բոլոր սահմանները :

Միաժամանակ խնդրում եմ ուսանողներին արձագանքի մեջ լինել հնարավորինս պարկեշտ: Հիշեք, որ ձեր գրառումները կարդում են նաև այլ մարդիկ՛՛,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ պատգամավորը դիմելով մտավորականներին ու ուսանողներին ասել էր. ՛՛Դիմում եմ մտավորականներին, ուսանողներին, էսպես, թե էնպես ոչինչ չեք կարողանում անել այս երկրում, գիտությունը մեռած է, մշակույթը՝ ռաբիզացված, ուսանողությունը՝ ամորձատված, թոթափեք վախը, հարգելի՛ մտավորականներ, դեն նետեք ձեր կոչումները, դա ժողովուրդն է տալու՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ