՛՛Ինչ է նա անելու երբ իշխանությունները մի 77 հոդվածներով իրական մեղադրանքներ ներկայացնեն իրեն՛՛
Քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է եռյակի երեկվա հանրահավաքին:
՛՛Դե ի՞նչ, ձեւավորվող ավանդույթի համաձայն, վազքից հետո երկու խոսք հանրահավաքի վերաբերյալ տպավորությանս մասին:
Հիշեցնեմ, որ դիտում եմ օնլայն՝ միաժամանակ, թեկուզ ժամանակավորապես, արտագաղթողի եւ սփյուռքահայի դերում
Որքան կարողացա պեղել ամենահաջող ու ինֆորմատիվ 7օրական Անդոնի եւ Ծառուկյանի ելույթի վերջում հապշտապ ընթերցած թեզերից, ներկայացվեց քաղաքացիական անհնազանդության տարրեր, միաժամանակ 88-ի փորձից փոխառություններ պարունակող ծրագիր: Եվ “Միացում” կարգախոսը, եւ տարածքային կոմիտեների ստեղծման մտադրությունը այն տարիներից են ու սխալ չեն: Զուգահեռ իշխանություն դառնալն ու “ազնիվ” իշխանականների կողմ կամուրջներ գցելն էլ, նոր գաղափար չէ, բայց էլի ճիշտ է: Խաղաղ իշխանափոխության հասնելու այլ արդյունավետ ճանապարհ չի երեւում:
Պարզապես պարզ չէ, թե ի՞նչ նոր բան է հակադրելու իշխանությունների սադրելիք նոր Մարտի 1-ին Ծառուկյանը, քանի որ արդեն գիտենք, որ նմանատիպ պայմաններում ո՛չ Լեւոնը, ո՛չ Րաֆֆին, ոչ էլ Դեմիրճյանը հակադրելու բան չգտան:
Լավ չլսեցի, բայց կարծես թե Ծառուկյանը էլի ինչ-որ ժամանակ տվեց՝ ինչ-որ պահանջներ կատարելու համար:
Ծառուկյանի դեպքում նաեւ պարզ չէ, թե ինչ է նա անելու երբ իշխանությունները մի 77 հոդվածներով իրական մեղադրանքներ ներկայացնեն իրեն:
Լեւոնի ելույթը հանգիստ կարելի է դասել նրա ամենավատ ելույթների շարքին: Այնքան իրեն ընդդիմացողների նկատմամբ չարությունն ու նենգությունը չեն զարմացնողը, որքան անտաղանդ, ողորմածիկ Արամայիս Սահակյանի տափակ կատակներից էլ տափակ կատակներով ավարտը: Կարծես թե գործ ունենք անշրջելի զառամախտի սիմպտոմների հետ:
Ծառուկյանի մեյդան գալը ներկայացվեց որպես նրա գալուն չհավատացողների ֆիասկո: Սակայն ես, որպես չհավատացողներից մեկը, չեմ հավատացել որ Ծառուկյանը կգա եւ կօժանդակի նախորդ համաժողովրդական շարժման հաղթանակին: Թերեւս այն ժամանակ անհավատալի էր նաեւ, որ Լեւոնն ու իր, մեղմ ասած, հավատարիմների խմբակը կգնան ու կծառայեն Ծառուկյանին՝ նրա թագավորական ամբիցիաների իրագորման համար, ինչին հիմա ենք վկա:
Էլ ի՞նչ ասեմ: Խղճուկ էր Րաֆֆին, իր մշտական, գորշ, անկրակ ամպլուայում էր Ստեփանը:
Հա մեկ էլ Մարինե Պետրոսյանի՝ Ծառուկյանից սպասած տնտեսկան ծրագրի վերաբերյալ: Լավ ծրագիր էր Ոնց վոր նա խմեց մեր ժողովրդի կենացը, այնպես էլ ես եմ խմում իր կենացը
Հ.Գ. Ամենակարեւորը մոռացա:
Եվրամիության ու Եվրասիական միության միջեւ հավասարության նշան դնելու փորձերը, Ռուսաստանի թելադրող դերին համարժեք Ֆրանսիայի եւ Գերմանիայի պես ժողովրդավարական երկրներին նշելը, ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու գիտակցված փորձեր էին: Ամոթ էլ է հիշեցնել, որ Եվրամիություն գնում են հանրաքվե անելով, որ Եվրամիության վերազգային գործադիր կառույցին վերահսկող, ժողովուրդների կողմից անմիջականորեն ընտրվող Եվրապարլամենտ կա…՛՛,-գրել է նա: